Արայիկ Հարությունյանն ընդունել է «Արար» հիմնադրամի ներկայացուցչական պատվիրակությանը
ՔԱՂԱՔԱԿԱՆԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է «Արար» հիմնադրամի ներկայացուցչական պատվիրակությանը՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Դավիթ Փախչանյանի գլխավորությամբ:
Քննարկվել են հիմնադրամի կողմից Արցախում իրականացվելիք բարեգործական մի շարք ծրագրեր:
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել հիմնադրամի պատասխանատուների՝ Արցախի զարգացման ծրագրերին մասնակցության պատրաստակամությունը, ընդգծել, որ նմանօրինակ ներդրումների նշանակությունը մեծապես կարևորվում է հետպատերազմյան հիմնախնդիրների հաղթահարման առումով:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև ռազմաքաղաքական իրավիճակի վերջին զարգացումների շուրջ:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



