ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Սեուլում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
ՔԱՂԱՔԱԿԱՆՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Սեուլում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը Twitter-ում գրել է.
«Մենք ցնցված ենք Սեուլում մահացու հրմշտոցի մասին ողբերգական լուրից։ Մեր խորին ցավակցությունները բոլոր նրանց, ովքեր կորցրել են սիրելիներին: Տուժածներին շուտափույթ ապաքինում ենք մաղթում»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հելոուինի տոնակատարության ժամանակ Սեուլի նեղ փողոցներից մեկում առաջացած հրմշտոցի հետևանքով 50 մարդու մոտ սրտի կանգ էր տեղի ունեցել, բժիշկները փորձում էին վերակենդանացնել տուժածներին։ Դեպքի վայր է մեկնել ավելի քան 400 փրկարար: Վերջին տվյալներով՝ Սեուլում տեղի ունեցած ողբերգության հետևանքով զոհերի թիվը հասել է 151-ի:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



