Սոչիում չպետք է ստորագրվի թուղթ, որով սահմանափակվի արցախցիների ինքնորոշման իրավունքը
ՔԱՂԱՔԱԿԱՆՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Արցախի Հանրապետության խորհրդարանի քաղաքական բոլոր ուժերի նախաձեռնությամբ՝ այսօր՝ հոկտեմբերի 30-ին, մեկնարկել է արտահերթ նիստ: Նիստին ելույթով հանդես եկավ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը՝ հույս հայտնելով, որ վաղը Սոչիում կայանալիք հանդիպմանը չի սահմանափակվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը։
«Լիահույս ենք, որ հոկտեմբերի 31-ին՝ Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպմանը, չի ստորագրվի այնպիսի փաստաթուղթ, որը կարող է անտեսել արցախյան հիմնախնդրի գոյությունը, հարվածի տակ դնել արցախյան հիմնախնդրի կարգավորման հեռանկարը և սահմանափակել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը։
Այսօր համայն հայության ջանքներն ու նպատակները պետք է ուղղված լինեն հայրենիքի՝ Հայաստանի ու Արցախի անվտանգությունը և խաղաղությունը ամրապնդելուն։ Մեր ընտրած ճանապարհը այսօր էլ անշրջելի է, քանի որ այն արդար է՝ սրբագործված մեր հերոս նահատակների արյամբ»։