Արցախյան այսօրվա հանրահավաքը կարող է դառնալ թե ներհայաստանյան, թե տարածաշրջանային արդարության վերականգնման աստվածահաճո գործի սկիզբ․ Արմեն Աշոտյան
ԲԼՈԳՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Երկու օր առաջ հրապարակվեց ՔՊ վարչության ցուցակը։
Սակայն թե 44-օրյա պատերազմի, թե սեպտեմբերյան ագրեսիայի զոհերի ցանկը հրապարակված չէ։
Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ դահիճների անվանացանկը հայտնի է, իսկ նրանց զոհերի անունները՝ թաքուն։
Ահա այս եւ այլ անարդարությունն են բոլոր սրտացավ հայերի կյանքը դարձնում պրկված նյարդների, ժայթքող հույզերի եւ թաց աչքերի կծիկ։
Արցախյան այսօրվա հանրահավաքը կարող է դառնալ թե ներհայաստանյան, թե տարածաշրջանային արդարության վերականգնման աստվածահաճո գործի սկիզբ։
Ռեքվիեմից դեպի Հերոսական սիմֆոնիա։
Եվ ահա այդ ժամանակ մեր զոհված տղաների հոգիները հանգստություն կստանան։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



