Ուկրաինայի տնտեսությունն օրական 200 միլիոն դոլարի վնաս է կրում օդային տագնապների պատճառով
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Ուկրաինայի տնտեսությունն օրական մոտ 7,5 միլիարդ գրիվնայի (200 միլիոն դոլար) վնաս է կրում օդային տագնապների պատճառով, որոնք շարունակվում են աշխատանքային օրվա ընթացքում, հայտնել է Գերագույն Ռադայի հարկային կոմիտեի ղեկավար Դանիիլ Գետմանցևը Telegram-ի իր ալիքում։
Նա ենթադրել է, որ օդային տագնապները նախատեսված են ոչ միայն էներգետիկ ենթակառուցվածքին հարվածելու, այլ նաև երկրի տնտեսական գործունեությունը կաթվածահար անելու համար: Նա կոչ է արել տնտեսության պետական և մասնավոր հատվածների աշխատանքը կազմակերպել հեռավար:
«Աշխատանքային օրվա ընթացքում շարունակվող լայնածավալ տագնապների հետևանքով կորուստները կազմում են ՀՆԱ-ի համար առնվազն 7,5 միլիարդ գրիվնա»,- գրել է Գետմանցևը։
Ավելի վաղ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն խոսել էր քաղաքի ենթակառուցվածքների վրա առավոտյան հարձակումների մասին։ Նրա խոսքով՝ հարձակումից հետո բոլոր ծառայություններն աշխատում են, սակայն մայրաքաղաքի մի մասը հոսանքազրկված է, իսկ որոշ հատվածներում ջրամատակարարում չկա։