Իրանի խորհրդարանի նախագահը կայցելի Ադրբեջան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Իրանի խորհրդարանի նախագահ Մուհամեդ Բագիր Ղալիբաֆը կայցելի Ադրբեջան։ Այս մասին Turan-ին հայտնել է Իրանի դեսպանատան աղբյուրը, սակայն չի հստակեցրել այցի օրը՝ նշելով, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս։
Հիշեցնենք, որ նախորդ երեկոյան հեռախոսազրույց էր տեղի ունեցել երկու երկրների արտգործնախարարների միջև։
«ԻՌՆԱ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարարը հանդես է եկել «կովկասյան վեճը 3+3 ձևաչափով» լուծելու օգտին։ Սա նշանակում է, որ Իրանը ցանկանում է լինել Բաքվի և Երևանի միջև բանակցությունների մասնակիցը։
Աբդոլլահիանը նաև դեմ է արտահայտվել «տարածաշրջանում օտար ուժերի ներկայությանը, որն էլ ավելի է բարդացնում վեճերը»:
«Իրանը Ադրբեջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը և դեմ է տարածաշրջանում օտար ուժերի տեղակայմանը, ինչը կվտանգի տարածաշրջանի անվտանգությունը», - Աբդոլլահիանի խոսքը բեջբերել է IRNA գործակալությունը, գրում է լրատվամիջոցը։