Հիվանդանոցում մահացել է որդու աչքի առջեւ վրաերթի ենթարկված 61-ամյա կինը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հունվարի 2-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Երեւանի բնակիչ, 61-ամյա Էմմա Թադեւոսյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել 2015 թվականի դեկտեմբերի 30-ին: Այս մասին գրում է Shamshyan.com-ը:
Հիշեցնենք, որ 2015թ. դեկտեմբերի 30-ին ժամը 20:00-ի սահմաններում Երեւանի0 Ազատամարտիկների փողոցի բնակիչ, 25-ամյա Արայիկ Ստեփանյանը Այվազովսկի փողոցի 14ա շենքի դիմաց «Lancy» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել Է.Թադեւոսյանին եւ նրան իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Է.Թադեւոսյանն աշխատում էր «Բարի Սամարացի» ՍՊԸ-ում, իսկ վրաերթին ականատես է եղել նրա որդին: Փաստի առիթով ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
4
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



