Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Փաշինյանի թափանցիկ ակնարկները Պուտինին. գնդակը Մոսկվայի դաշտում է

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Այսօր Սոչիում տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյան- Վլադիմիր Պուտին բավական երկար անոնսված երկկողմ հանդիպումը, որին կհաջորդեն արդեն եռակողմ բանակցությունները` Հայաստան-ՌԴ-Ադրբեջան ֆորմատով:

Չնայած այն հանգամանքին, որ արտաքուստ Փաշինյան-Պուտին հանդիպումը ընթացավ ջերմ և բարիդրացիական մթնոլորտում, այնուամենայնիվ, ՀՀ վարչապետի կողմից թեկուզ և տողատակով, սակայն, բավական կոշտ մեսիջներ հղվեցին ռուսական կողմին:

Դիցուք ՝ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի համար սկզբունքորեն ընդունելի են հայ-ադրբեջանական միջպետական հարաբերությունների հաստատման ռուսական նախագծով առաջարկված մոտեցումները։ Այս նույն հայտարարությունը Փաշինյանը արել էր նաև օրեր առաջ ԱԺ ամբիոնից, Վլադիմիր Պուտինի Վալդայ ակումբի հանդիպման ժամանակ հնչեցրած այն մտքից հետո, որ ՀՀ իշխանությունները նախընտրում են Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագրի արևմտյան տարբերակը, որը ենթադրում է Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում, մինչդեռ ռուսական տարբերակը, ըստ Պուտինի, քննարկման տեղ  է թողնում այն հարցերում, որոնք կապված են Արցախի վերջնական կարգավիճակի հետ: Ըստ էության, Փաշինյանը ակնարկում է, որ Երևանը պատրաստ է ընդունել Մոսկվայի առաջարկած տարբերակը, եթե Մոսկվան իր հերթին պատրաստ է այդ տարբերակը առաջ մղելու և իրագործելու հանձնառություն ստանձնել:

Փաշինյանը նաև հայտարարեց, որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ. մենք պատրաստ ենք ցանկացած պահի կոնկրետ որոշումներ կայացնել՝ հիմնվելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարության վրա։ Հիշեցնենք, որ այս հայտարարության իրականացման գարանտ է հանդիսանում հենց Մոսկվան և, ըստ էության, Փաշինյանը ակնարկում է, որ հենց Մոսկվան է ձգձում կոնկրետ որոշումների իրականացման հարցում, մինչդեռ Հայաստանը իր կողմից պատրաստ է դրանք ընդունել:

Մեկ այլ կարևոր մեսիջ էլ է հնչել Փաշինյան-Պուտին հանդիպման ընթացքում: Մասնավորապես, հնչեցվել է Երևանի դիրքորոշումը առ այն, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց ադրբեջանական զինուժի դուրսբերումը անչափ կարևոր է: Այստեղ ևս, ըստ Փաշինյանի, թափանցիկ ակնարկների ռուսական կողմը հապաղում է և անելիք ունի, իզուր չէ հատկապես շեշտվում ռուսական զորքերի պատասխանատվության գոտու մասին:

Փաշինյանը սահմանների սահմանազատման և սահմանագծման համատեքստում նշել է, որ այս գործընթացի սկզբում Երևանը բազմիցս ընդգծել է, որ առաջին հերթին անհրաժեշտ է մեխանիզմներ ստեղծել սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելու համար։ «Ռուսաստանի դիրքորոշումն այն էր, որ սահմանազատման հանձնաժողովի ձևավորումը կդառնա սահմանների անվտանգության մեխանիզմ։ Մենք չկիսեցինք այս դիրքորոշումը, բայց ի վերջո որոշեցինք հիմնվել մեր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի մեկնաբանության վրա։ Բայց չնայած դրան, սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը նոր լայնածավալ ագրեսիա նախաձեռնեց Հայաստանի դեմ և օկուպացրեց մեր երկրի նոր տարածքներ, այդ իսկ պատճառով հիմա Հայաստանի համար կարեւոր է Ռուսաստանի հստակ դիրքորոշումը՝ ադրբեջանական զորքերը 2021 թվականի մայիսի 11-ի դրությամբ եղած ելման դիրքեր դուրս բերելու անհրաժեշտության ձևակերպմամբ»,- ասել է Փաշինյանը։ Ինչ՞ է սա նշանակում, փաստացի, Փաշինյանը տողատակով մատնանշում է, որ ռուսական կողմը առաջ քաշելով իր այս դիրքորոշումը սխալվել է, ի վիճակի չի եղել կանխելու նոր էսկալացիան և այժմ առնվազն պետք է ընդունի իր այդ սխալը՝ հստակ գնահատականներ հնչեցնելով ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ և ձևավորի Երևանի կողմից նշված անվտանգության և կայունության մեխանիզմները:

Գերիների հարցին անդրադարձը նույնպես բավական լավ քողարկված ակնարկ էր ռուսական կողմին, որ վերջինս բավարար ջանքեր չի գործադրում իր ստանձնած հանձնառությունները իրականացնելու գործում: Ահա թե ինչ է ասել Փաշինյանը՝ «Չնայած նրան, որ մենք տասնյակ անգամ քննարկել ենք այս հարցը  Ձեզ հետ եւ հակառակ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, հարցը դեռեւս լուծված չէ»:

Փաստացի Փաշինյան-Պուտին հանդիպման ընթացքում Հայաստանի վարչապետը արտահայտել է հայկական կողմի դիրքորոշումը, այն է՝ Հայաստանը պատրաստ է առաջ շարժվել խաղաղության պայմանագրի կնքման ռուսական սցենարով, եթե Մոսկվան իր հերթին ունի քաղաքական կամք և վճռականություն կատարելի իր կողմից հանձնառած պարտավորվածությունները: Ասել է թե՝ գնդակը այլևս ռուսական կողմի դաշտում է...

Գազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներում Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ Աբրահամյան Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա ՀովսեփյանԻնչպե՞ս գումարը պահել միշտ հասանելի և միաժամանակ եկամուտ ստանալԹրամփը հայտարարել է, որ Եվրոպան ներգաղթի հետ կապված «մեծ խնդիր» ունի Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան Առանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան Իշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա ՄաթևոսյանՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան21-րդ դարը մերն է լինելու. Արշակ ԿարապետյանՃապոնիայում կարող են ներդրվել օտարերկրյա գործակալի կարգավիճակ և դրա հետ կապված պատժամիջոցներ Ամիօ բանկը ժամկետից շուտ ավարտել է 3 մլրդ դրամի պարտատոմսերի տեղաբաշխումը