Մոսկվայում ինքնասպանություն է գործել գործարար Արտեմ Ասլանյանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Մոսկվայում ինքնասպանություն է գործել ռուսաստանցի գործարար Արտեմ Ասլանյանը: Նրա դին հայտնաբերվել է բնակելի համալիրի տարածքում։ Այս մասին հայտնում է Mash տելեգրամյան ալիքը:
Նախնական տվյալներով՝ մահից առաջ Ասլանյանը հաղորդագրություն է ուղարկել մորը, որտեղ խոսել է մեծ թվով գործերի մասին, և որ «ընդհանուր առմամբ ամեն ինչից հոգնել է»։ Դրանից հետո նա ինքնասպան է եղել։ Ավելի ուշ դռնապանը բնակելի համալիրի տարածքում հայտնաբերել է գործարարի դին։ Ենթադրվում է, որ ինքնասպանության պատճառը բիզնեսի հետ կապված խնդիրներն են եղել։
Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 29-ին, գործարարը դարձավ 39 տարեկան։ Mash-ը նաև մանրամասնում է, որ նա հինգ ընկերությունների հիմնադիր է եղել՝ կապված ռեստորանային բիզնեսի և սննդի սպասարկման հետ։ Դրանց թվում են Moscow Food-ը, «Парк Менеджмент»-ը, Istanbul Kebab-ը, Bluefin-ը և քաղաքում մեկ այլ ընկերություն: