Իռլանդիայում թմրամոլներին թույլատրելու են ներարկումներ անել բժիշկների հսկողության ներքո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻռլանդիայում մոտ ժամանակներս թմրամոլների համար հատուկ սենյակներ են հայտնվելու, որտեղ կկարողանան թմրադեղի չափաբաժին ընդունել բժշկական հսկողության ներքո: Այդ մասին հայտնում է Sky News–ը:
Ինչպես նշում է կայքը, Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինի փողոցներում հաճախ բացահայտ օգտագործում են ծանր թմրադեղեր: Փորձագետների կարծիքով, այս ձեւով հնարավոր կլինի նվազեցնել չափաբաժնի չարաշահումից մահացողների թիվը ու խուսափել արգելված ներերակային դեղամիջոցների ժողովրդականացումից, հայտնում է Lenta–ն:
Նախագծի ղեկավար Թոնի Դաֆֆինը համարում է, որ հատուկ սենյակներ ամսական շուրջ 400 մարդ կայցելի: «Սա ամենահամեստ հաշվարկներով: Ցանկացողների թիվը կարող է մի քանի հազարի հասնել, քանի որ ներերակային թմրադեղերի բացահայտ ներարկումը լուրջ խնդիր է Դուբլինի կենտրոնի համար»,- նշել է Դաֆֆինը:
Աշխարհում արդեն մոտավորապես 90 նման շինություն կա, որտեղ թմրադեղերի ընդունումը բժիշկներն են վերահսկում: Դրանցից ոչ մեկում չափաբաժնի չարաշահումից որեւէ թմրամոլ չի զոհվել:



