Ռուսական հատուկ ծառայություններն այժմ նպատակաուղղված խարխլում են Մոլդովան. Մայա Սանդու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ասել է, որ քաղաքական կուսակցությունները, որոնք այժմ սկսել են բողոքի ակցիաները, աշխատում են ռուսական հատուկ ծառայությունների հետ` խարխլելու իրավիճակը Մոլդովայում։ Այս մասին նա հայտարարել է ռումինական Digi24-ին տված հարցազրույցում:
Նախագահը նշել է, որ Մոլդովայի քաղաքական կյանքին ռուսական միջամտության փորձերը նորություն չեն, և ռուսամետ քաղաքական ուժերի վերջին բողոքի ցույցերի հետևում կանգնած են նաև ռուսական հատուկ ծառայությունները։
«Մենք ապացույցներ ունենք, որ կոռուպցիոն խմբավորումների կոալիցիան, որը մեծ գումարներ է գողացել Մոլդովայում, և ռուսական հատուկ ծառայությունները, Մոլդովայի ռուսամետ կուսակցությունները, բոլորն ունեն ընդհանուր նպատակ՝ ապակայունացնել Մոլդովան: Նրանք իրենց օգտին են օգտագործում քաղաքացիների առջև ծառացած դժվարությունները։ Մենք վճռական ենք պաշտպանելու ժողովրդավարությունը»,- ասել է Մայա Սանդուն։
Վերջին շաբաթներին Մոլդովայում ակտիվորեն հակակառավարական ցույցեր են իրականացվում «Շոր» կուսակցության կողմից. մասնակիցները պահանջում են կառավարության հրաժարականը: