Երևանում վրաերթի ենթարկված կինը գիտակցության չգալով մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 30-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Այվազովսկու փողոցի թիվ 14/Ա շենքի դիմաց 1991 թ. ծնված Արայիկ Ս.-ն «Լանսիա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 1955 թ. ծնված Էմմա Թադևոսյանին, տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:
Հունվարի 2-ին, ժամը 13.30-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում Էմմա Թադևոսյանը գիտակցության չգալով՝ մահացել է:
Քննությունը վարում է Երևան քաղաքի քննչական վարչությունը:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



