Երևան, 16.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Արևմտյան տարբերակն անընդունելի է, խաղաղության երաշխիքների հարցը՝ շատ հեղհեղուկ»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանի հետ զրույցում վերլուծել ենք Սոչիի եռակողմ հանդիպումը, դրան հաջորդած հայտարարությունը՝ դիտարկելով նաև Արևմուտքի ներգրավվածությունը, առաջարկները հայ-ադրբեջանական բանակցություններում:

«Ռուսական կողմի համար օբյեկտիվորեն ստեղծվել էր մի իրավիճակ, ըստ որի, Արևմուտքի միջնորդությունն արդեն ուղղակիորեն ցույց էր տալիս Ռուսաստանի դերակատարման նվազեցումը: Կարող ենք որպես օրինակ մատնանշել ԵՄ առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին, մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրելու շուրջ գործընթացները: Այս ամենը վկայում է, որ Ռուսաստանը կա՛մ գործընթացները հնարավորինս արագ պետք է իր միջնորդություն բերի, կա՛մ Արևմուտքին հաջողվում է իր հիմնական նպատակին հասնել, այն է՝ նվազեցնել ՌԴ դերակատարումը տարածաշրջանում կամ ընդհանրապես դուրս բերել ՌԴ-ին: Ու սրանով է պայմանավորված Վլադիմիր Պուտինի՝ Սոչիում հանդիպելու հրավերը: Ու եթե փորձենք հասկանալ, թե ինչի հասավ ռուսական կողմը, ապա առնվազն նվազագույն պլանը հաջողեց իրականացնել: Թե՛ կողմերին, թե՛ մրցակից միջնորդական ձևաչափին՝ հավաքական Արևմուտքին ցույց տվեց, որ կարող է ընդհանուր սեղանի շուրջ նստեցնել կողմերին, ցույց տվեց, որ այդ ձևաչափը դեռ գործում է, որի ներքո հնարավոր է երկու կողմի ստորագրությամբ ընդհանուր փաստաթուղթ ունենալ»,-«Փաստի» հետ զրույցում նշեց փորձագետը:

Նրա խոսքով, մյուս կողմից՝ Մոսկվային շատ ավելի ձեռնտու կլիներ, որ հանդիպման արդյունքում բովանդակային առումով ավելի լուրջ փաստաթուղթ ստորագրվեր, ինչը չհաջողվեց՝ պայմանավորված կողմերի արմատական հակասություններով. «Այդ հակասությունները տեսանելի դարձան նաև մինչ հանդիպումը: Հայկական կողմը որոշակի նախապայմաններ առաջ քաշեց, իսկ արդեն Սոչիում տեսանք Ալիևի կեցվածքը, հայտարարությունները: Պուտինի հետ առանձնազրույցում մի քանի անգամ շեշտեց, որ Արցախի հարցն արդեն լուծվել է, ԼՂ հարց չկա: Այսինքն, հստակ ցույց տվեցին, որ առնվազն այս փուլում ամենակնճռոտ, ամենանուրբ հարցերի շուրջ որևէ կերպ կոմպրոմիսի գնալու պատրաստակամություն առնվազն չունեն: Սա էր պատճառը, որ բովանդակային առումով ավելի լուրջ փաստաթուղթ չեղավ, իսկ ՌԴ նախագահն էլ հայտարարեց, որ որոշ կետեր դուրս են մնացել հայտարարությունից՝ չհրապարակելով, թե խոսքը ինչ կետերի մասին է»:

Թե ինչ ազդեցություն կարող է ունենալ եռակողմ հայտարարությունը, ըստ Հերմինե Մխիթարյանի, կախված է հետագա զարգացումներից: «Իր միջնորդությունը հետ բերելու ռուսական կողմի առաջին քայլն էր սա: Շատ կարևոր էր հայտարարության մեջ հղումը 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի համատեղ հայտարարություններին: Սա շատ կարևոր է այն իմաստով, երբ դիտարկում ենք արևմտյան միջնորդությունը, որի վերջին հայտարարության մեջ նոյեմբերի 9-ի հայտարարությանն ընդհանրապես հղում չկա: Եթե ուզում ենք հասկանալ, թե Սոչիի եռակողմ հայտարարությունը որքանով կարող է արդյունավետ լինել հետագա գործընթացների համար, պետք է փորձենք ուշադրությամբ հետևել այն արձագանքներին, այն քայլերին ու առաջարկներին, որոնք կգան Արևմուտքից, ինչպես նաև Ռուսաստանի հետագա գործողություններին»,-հավելեց նա՝ շեշտելով, որ արդյունավետությունը կախված է նաև կողմերի պատրաստակամությունից:

«Ինչո՞ւ, որովհետև որքան էլ միջնորդը փորձի արդյունք արձանագրելու նպատակ ունենալ, եթե կողմերն այլ տեղ են փնտրում իրենց կոնֆլիկտի լուծումը, այլ մոտեցումներ ունեն, որևէ կերպ վերոնշյալ ձևաչափի ներքո արդյունք ունենալու պատրաստակամություն չունեն և անկեղծ չեն նույն միջնորդի հետ, արդյունք չի կարող լինել: Հիմա մի իրավիճակում ենք, երբ դժվար է գնահատականներ տալ այդ առումով, պարզապես կարող ենք արձանագրել, որ Մոսկվան այլևս լուռ չի հետևում արևմտյան միջնորդությամբ ընթացող գործընթացին, նորից փորձում է հետ բերել իր միջնորդությունը»,-նշեց մեր զրուցակիցը:

Խոսելով հատկապես Արցախի, նաև այն մասին, որ Սոչիի հանդիպման մեջ Արցախը հիշատակվել էր միայն որպես տեղակայման գոտի՝ փորձագետը նշեց. «Չեմ կարծում, որ Սոչիում ընդունված հայտարարությունը որևէ կերպ թույլ կտա ընդհանուր գնահատականներ տալ ՌԴ մոտեցումների մասին: Այդ հայտարարությունը այն հնարավոր փաստաթուղթն էր, որն առկա հակասությունների պայմաններում հաջողվեց Մոսկվային: Այդ տեսանկյունից նշանակություն ուներ և՛ ՀՀ իշխանությունների դիրքորոշումը, և՛ Ադրբեջանի վերջնագրային տոնը: Իսկ ի՞նչ են անում ՀՀ իշխանությունները: Ըստ էության, համաձայնում են արևմտյան տարբերակին:Մեկ անգամ չէ, որ հայտարարել են, թե ձգտում են խաղաղության և իրենց համար ներկայացված կետերն, ընդհանուր առմամբ, ընդունելի են: Հայտարարում են նաև, որ այսօր ՀՀ-ն Արցախի անվտանգությունն ապահովելու ռեսուրս չունի:

Երբ այս ամբողջը փորձում ենք համադրել, ստանում ենք պատկեր, ըստ որի՝ ՀՀ իշխանությունը պարզապես ձեռքերը լվանում է Արցախից, և Երևանը համաձայն է գնալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման՝ առանց Արցախի հարցի: Ավելին, եթե ուշադրություն դարձնենք գաղտնազերծված, մի շարք տելեգրամյան ալիքներով տարածված խաղաղության «վաշինգտոնյան» հնարավոր փաստաթղթին, որի շուրջ ՀՀ ԱԽ քարտուղարը բանակցել է Ալիևի օգնական Հաջիևի հետ, ապա այնտեղ Արցախի հարցի հետ կապված բավականին վտանգավոր մեխանիզմ է դրված: Նշվում է, թե Ադրբեջանը ներկայացուցիչ կնշանակի, հայ համայնքի հետ կբանակցեն, ներքին կարգով խնդիրները կլուծեն: Սա աննկարագրելի լուրջ մարտահրավերներ է բերում Արցախին: Զրոյացնում է Արցախի սուբյեկտայնությունը, լրջագույն մարտահրավեր է արցախահայության ինքնորոշման իրավունքի հետագա իրացման համար, բայց, այդուհանդերձ, ՀՀ իշխանությունները, ըստ էության, համաձայնել են հենց այդ տարբերակին»:

Փորձագետը հիշեցրեց նաև իշխանությունների այն հայտարարությունները, թե Ստեփանակերտի ու Բաքվի միջև ուղիղ քննարկումների ձևաչափ ստեղծելու շուրջ բանակցություններ կան: Զուգահեռ հիշեցրեց նաև Բաքվի ցինիկ արձագանքներն ու այն, որ չեն պատրաստվում Ստեփանակերտի հետ բանակցել. «Այսպիսով, կարող ենք փակված համարել այն շահարկումները, թե իբրև ինչ-որ մեխանիզմ է ստեղծվելու: Մեծ հաշվով, Արևմուտքն առաջարկում է «Արցախ՝ Ադրբեջանի կազմում»: Համաձայնելով այդ առաջարկին ու պնդելով, որ այն մեզ համար լավագույնն է, նշանակում է՝ հրաժարվել Արցախից: Սա է ՀՀ իշխանությունների մոտեցումը, որը որևէ կերպ չէր կարող չարտացոլվել նույն Սոչիում հանդիպման ընթացքում ու դրա արդյունքում ընդունված փաստաթղթի մեջ: Եվ սա այն դեպքում, երբ դիմացի կողմն էլ հստակ այդ դիրքորոշման կրողն ու պահանջողն է»:

Ինչ վերաբերում է ՌԴ շահերին՝ կապված Արցախի հետ, Հ. Մխիթարյանը նկատեց. «Բնականաբար, Արցախի խնդրի օր առաջ լուծումը որևէ կերպ չի բխում ՌԴ շահերից: Այսօր ՌԴ ներկայությունը մեր տարածաշրջանում ապահովվում է 2 հիմնական գործոնի շնորհիվ՝ Արցախյան հարց և Թուրքիայի սպառնալիք՝ Հայաստանի նկատմամբ: Եթե այդ հարցերը լուծվում են, օբյեկտիվ որևէ հիմնավորում չի մնում, թե ՌԴ-ն ինչու պետք է զինված ներկայություն ունենա տարածաշրջանում: Արևմուտքը հենց դրան է ձգտում, ու ՌԴ-ն պետք է փորձի առկախված պահել կարգավիճակի հարցը: Պատահական չէր, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանը ասաց՝ կարգավիճակի հարցը պետք է ապագա սերունդներին թողնվի: Ռեալ պոլիտիկի տեսանկյունից սա շատ կարևոր խնդիր է Ռուսաստանի համար»:

Ընդհանուր առմամբ, դիտարկելով ռուսական և արևմտյան կողմի առաջարկներն ու մոդելները, փորձագետը ընդգծեց. «Եթե փորձենք շատ կոպիտ ձևակերպել, այսօր խաղաղության ձևաչափի, հայ-ադրբեջանական բանակցությունների երկու ընտրություն կա՝ արևմտյան և ռուսական: Բայց պետք է հասկանանք՝ ինչու այսօր հենց այս 2 տարբերակն ունենք, և որտեղ է մարտահրավերը, խնդիրը: Ո՛չ արևմտյան, ո՛չ ռուսական առաջարկները մեզ համար լավագույն տարբերակն առաջարկելու միտումով չեն: Սա Արևմուտք-Ռուսաստան առճակատման արտացոլումն է մեր տարածաշրջանում՝ անմիջական հենց մեր խնդիրների վրա, որից մի շարք խնդիրներ ու մարտահրավերներ են բխում: Պետք է հասկանալ, թե կողմերից յուրաքանչյուրն իր առաջարկի ներքո ինչպե՞ս է փորձում առաջ տանել սեփական շահերը: Ըստ այդմ, պետք է փորձենք հասկանալ, թե կողմերից որ մեկի շահերի հետ են համադրելի մեր շահերը: Մյուս կողմից՝ պետք է հասկանալ, թե որևէ կողմին առավելություն տալով՝ ինչ ռիսկեր ենք բերում»:

Հերմինե Մխիթարյանը նշեց, որ եթե անգամ հղում չանենք գաղտնազերծված պայմանագրին ու դրա բովանդակությանը, կան այլ փաստեր, որոնք վկայում են Արևմուտքի դիրքորոշման մասին: «ԱՄՆ կոնգրեսականն Առաջին ալիքի եթերից գրեթե բառացի ասաց, որ Արցախը Ադրբեջանի կազմում պետք է լինի: Իրենց դիրքորոշումն աներկբա հենց դա է: Իրենց նվազագույն պլանն այդ ամենի արդյունքում ՌԴ դերը նվազեցնելն է, առավելագույնը՝ ՌԴ-ին ընդհանրապես տարածաշրջանից դուրս մղելը: Արևմուտքի առաջարկից բխող շահերը հենց սրանք են: Ինչ վերաբերում է ռուսական պլանին, այստեղ, ինչպես նշեցի, տարածաշրջանում ՌԴ ներկայությունն ապահովելն է: ՌԴ-ն 44-օրյա պատրազմից հետո միանձնյա ստանձնեց միջնորդական առաքելությունը, բայց հետագայում ուկրաինական ճգնաժամի հետևանքով ՌԴ-ի ուշադրության մեծ մասը այդ կողմ ուղղվեց: Արդյունքում Արևմուտքի համար ՌԴ դերակատարումը նվազեցնելու հնարավորություն ստեղծվեց»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ՌԴ համար չափազանց կարևոր է, որ կոմունիկացիաների, դեմարկացիայի, դելիմիտացիայի գործընթացները իր միջնորդությամբ լինեն:

«Ի՞նչ պետք է անի այս իրավիճակում Հայաստանը: Եթե անգամ մի կողմ դնենք դաշնակցային պարտավորությունները, դրանցից բխող պատշաճ կեցվածքը, այսօր հանրայնացվող թեզերի ու շահերի տեսանկյունից մեզ համար որևէ կերպ չի կարող ընդունելի լինել արևմտյան տարբերակը: Դա կնշանակի հրաժարվել Արցախից ու Արևմուտքի միջնորդությամբ խաղաղության հասնել, բայց անգամ խաղաղության երաշխիքների հարցն է շատ հեղհեղուկ: Մենք հրաժարվում ենք Արցախից, փոխարենը որևէ շոշափելի արդյունք չենք ստանում, որովհետև Ադրբեջանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է իր տարածքային նկրտումների մասին նաև Երևանի նկատմամբ: Չափազանց մեծ հարց է, թե Արևմուտքը որքանով է կարողանալու երաշխավորել այդ խաղաղությունը: Այս տեսանկյունից ՌԴ շահերը շատ ավելի համադրելի են մեր շահերի հետ: Մյուս կարևոր հանգամանքը դաշնակցային պարտավորություններն են, անվտանգային համակարգի հետ կապված հարցերը, որոնք ուղղակիորեն կապված են ՌԴ-ի հետ: Մեզ անընդհատ փորձում են ցույց տալ, թե անվտանգության արտաքին բաղադրիչի հետ խնդիր ունենք, թե «մենք չենք ՀԱՊԿ-ից գնում», այլ «ՀԱՊԿ-ն է ՀՀ-ից գնում»:

Դեռ 2018-ից ՀԱՊԿ-ի իմիջին հարվածելու հայտնի փորձերով փորձում են հանրության մեջ ընկալումներ ստեղծել, որ անվտանգության առումով ևս մեր կապերը ՌԴ-ի հետ վստահելի չեն: Մինչդեռ շատ կարևոր է հասկանալ այլընտրանքը, որը պարզապես չկա: Այո, խնդիրներ կան, բայց այս պարագայում միակողմանիորեն սլաքներն ուղղել ու ասել, թե դիմացի կողմն է մեղավոր, անվտանգությունը չի ապահովում, նախ՝ ազնիվ չէ, երկրորդ՝ այդպես մեր առաջ դրած խնդիրները որևէ կերպ չեն լուծվում: Պետք է այլընտրանք առաջարկվի, նոր այդ հարցերը բարձրաձայնվեն: Այս տեսանկյունից դեպի Արևմուտք ուղղություն փոխելը, արևմտյան պլանին տուրք տալն ազնիվ ու ճիշտ չէ: Իշխանությունների խնդիրն է հնարավորինս ճիշտ դիրքորոշվել ստեղծված իրավիճակում, մի բան, որ ինչպես ցույց են տալիս, որևէ կերպ չեն պատրաստվում անել»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ ՎարդևանյանՀամաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի ԳալյանինՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԵրբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ ՄիրզոյանԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՈ՞րն է այն ժամկետը, որում, եթե գերիները չվերադառնան, խաղաղությունը չկայանա, հրաժարական կտաք․ Սյուզաննա ԱվետիսյանԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԱդրբեջանը մեր աչքերի առջև դեգրադացվող պետություն է. Ավետիք ՉալաբյանԱրման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն ակնհայտ է. Մենուա ՍողոմոնյանՄի լղոզեք, կոնկրետ ասեք՝ ո՞վ է որոշում կայացնելու ԹՐԻՓՓ-ի մուտքի ու ելքի պահին. Ղահրամանյանը՝ ՓաշինյանինԱկբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն էՀերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ ՎարդանովԵկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՓաշինյա՛ն, հայի պատիվը չի՛ վաճառվում. Ուժեղ ՀայաստանՃապոնիան ոչ բարեկամական դիրքորոշում է զբաղեցնում Ռուսաստանի նկատմամբ, և դժվար թե հնարավոր լինի հույս դնել զիջումների վրա. Պեսկով Ակունք գյուղում մի քանի տոննա խոտի դեզ է այրվել. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը SAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնումՔաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ ԱՄՆ-ը մինչև 70 hրթիռ է ծախսել Իրանի մեկ hարվածը հետ մղելու համար. Wall Street Journal 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերինԿյանքից հեռացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը՝ Վիլհելմ Վլադիմիրի Կարապետյանը «Երասխի դուքսը». ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալիզմ, Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ. Էդգար ՂազարյանՀարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Թուրքիայի հետ երկաթուղով առևտրի իրականացումը երբեք չի բերելու կայծակնային փոփոխությունների. Հրայր ԿամենդատյանԹուրքիայի հետ հարաբերություններում չկան երաշխիքներ, որ 1915 թվականը նորից չի կրկնվի. Աննա ԿոստանյանԱրարատի մարզում՝ Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում, աշխատակիցներին ու 135 երեխաներին տարհանել են․ պատճառը մանկապարտեզում հայտնված օձերն են Պաշտպանել հայկական ժառանգությունը. Արցախի նախկին մշակույթի նախարարները դիմել են ՀՀ ԿԳՄՍՆ Բաքուն քիթը մտցնում է մեր ներքին գործերի մեջ, ինչը Հայաստանի իշխանության վարած ջայլամային քաղաքականության հետևանքն է․ Վաղինակ ՎարդանովՌուսաստանը երկու անգամ փորձել է Մոլդովայի օդային տարածքում հարձակվել իմ ինքնաթիռի վրա․ Զելենսկի Մեկը մյուսին հերթ չտալով՝ մեր քաղաքական «էլիտաները» հայտարարում են, որ իրենք հարցեր ունեն Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին․ Մհեր ԱվետիսյանԱՄՆ Պետդեպարտամենտը հորդորում է ամերիկացիներին վերանայել Սաուդյան Արաբիա կատարելիք ուղևորությունները Աշխարհում վառելիքային ճգնաժամ է սկսվել Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով Եթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասեք, կլինի՛ աղետալի պատերազմ․ Հայկ ՖարմանյանՀայտնի երգչուհուն ծեծի են ենթարկել նորաձևության ցուցադրության ժամանակՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա ՅոլյանՉինաստանը հանդես է գալիս որպես Իրանի ռшզմավարական գործընկեր և պատրաստ է պաշտպանել երկրի օրինական շահերը. ՉԺՀ ԱԳ նախարար Անուշ Էլբակյանը նշանակվել է տեսանյութերի ռազմավարության ավագ տնօրեն Ռուբեն Մխիթարյանը քաղբանտարկյալ էր․ պահվում էր այն սենյակում, որտեղ քննում էին հերթականությամբ․ Լիանա ԳասպարյանՀորմուզի իրավիճակի պատճառով ԵՄ-ն կորցրել է 90 միլիարդ եվրո. Ուրսուլա ֆոն դեր Լյայեն Գյուղերում խմելու ջուր չկա, կոյուղու ցանց չկա․ Վրույր ԱյվազյանԱՄՆ-ն չի կարող թույլ տալ, որ Մերձավոր Արևելքում իր վարած քաղաքականությունը ենթարկվի Իսրայելին․ Վենս Հունգարիայի վարչապետը Վիկտոր Օրբանին մեղադրել է պետական պաշտոնյաներին սպառնալու մեջ Էդ ձեր ասած սպանությունների ժամանակ Ռուբեն Մխիթարյանը 12 տարեկան երեխա ա էղել, ի՞նչ հարցեր էիք տալիս. Մամիկոն ԱսլանյանԵՄ-ն Արցախի վերաբերյալ հայկական և ադրբեջանական տեսակետները դիտարկում է որպես համարժեք գնահատականներ. Արմեն Այվազյան Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին