Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Այս կառավարության սկզբունքայնությունը միայն անսկզբունքայնությունն է». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նոյեմբերի 1-ին Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այց ունեցավ Իրան: Այցը հատկանշական էր հատկապես տարածաշրջանում առկա լարված իրավիճակի, Հայաստանին ու Իրանին առնչվող այն իրողությունների համատեքստում, որոնց շուրջ Իրանը հստակ դիրքորոշումներ է հայտնել: Այցի բնույթը, նաև տնտեսական նշանակության հուշագրի ստորագրումը իրանագետ-էներգետիկ Արմեն Մանվել յանը մեծամասամբ PR քայլ է համարում՝ մի կողմից էլ չբացառելով, որ Հայաստանի իշխանությունները, միգուցե, Սոչիի հանդիպումից հետո որոշակի եզրակացություններ են արել:

«Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում կառավարությունն իր հիմնական քաղաքական կուրսը՝ խաղաղության կեղծ օրակարգը, կառուցում էր Անկարայի ու Բաքվի հետ ինչ-որ բանակցային գործընթացով: Մեզ մեկ տարի կերակրում էին խաղաղություն հաստատելու հաստատակամությամբ, վճռականությամբ, ճանապարհներ բացելու հեռանկարով: Այս ամենը բազմիցս քննադատվել է, նշվել, որ սրանք կեղծ ու չաշխատող օրակարգեր են, վտանգավոր Հայաստանի համար: Միգուցե նոր ինչ-որ քայլեր են արվում իշխանությունների կողմից: Միգուցե հասկացել են, որ այդ օրակարգերը, որոնք առաջ էին քաշում, ոչ միայն չեն աշխատում, այլև ձեռնտու են մեր թշնամի պետություններին՝ Թուրքիային ու Ադրբեջանին, և ոչ մի աղերս չունեն հայկական իրականության հետ:

Սա գուցե պարզ դարձավ հատկապես Սոչիում Պուտինի հետ հանդիպման ժամանակ, երբ ադրբեջանական կողմը հստակ ցույց տվեց, որ չի պատրաստվում հետ կանգնել, հրաժարվել իր պահանջներից, որոնք դրված են 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթում, նաև այն պահանջներից, որոնց շուրջ ինչ-որ բանավոր խոստումներ են տրվել հանդիպումների ժամանակ: Ադրբեջանը պահանջում է ճանապարհներ, տարածքներ, այսպես կոչված, միջանցք: Իսկ ամենակարևորն Ադրբեջանի համար Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելն է՝ առանց Արցախին որևէ կարգավիճակ տալու: Այս ամենը մեկ անգամ ևս ապացուցեց, որ հույսերը, թե ինչ-որ հարցում համաձայնության կգան ադբեջանական կողմի կամ Թուրքիայի հետ, անիմաստ են: Եվ միգուցե սա է պատճառը, որ ստիպված գնաց Իրան, որպեսզի պաշտոնական Թեհրանի հետ ինչ-որ հարցերում համաձայնության գան, որովհետև Թեհրանը հստակորեն ասում է, որ իր համար սահմանների փոփոխությունը, առավել ևս՝ Սյունիքի կորուստն անընդունելի է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Մանվելյանը:

Համադրելով իրական քաղաքականությունն ու այցի նշանակությունը՝ Մանվելյանն ընդգծեց. «Մենք ունենք մի կառավարություն, որը հստակ ոչինչ չունի: Կառավարության սկզբունքայնությունը միայն անսկզբունքայնությունն է: Իրենք անգամ իրենց ընտրողներին՝ հայ ժողովրդին առաջարկելու ոչինչ չունեն: Սա հաշվի առնելով՝ ասել, թե իրենք ինչոր քաղաքական կուրս են ձևավորում, չենք կարող: Իրականում շատ հնարավոր է, որ այդ այցը ևս ընդամենը խաղեր տալու փորձ էր: Իրենք խաղեր տալուց լավ են, այլ բան չեն կարողանում անել: Վերջին երկու տարիների արտաքին քաղաքականությունը ամբողջությամբ ձախողված է: Հատկապես հետպատերազմյան շրջանում իրենք բոլոր ճակատներում ձախողել են: Անխտիր բոլորի հետ են հարաբերությունները վատթարացրել»:

Արմեն Մանվելյանը շեշտեց, որ այս առումով մի քանի տասնյակ դիտորդների բերելն ընդամենը ժամանակի անիմաստ կորուստ է. «Արևմուտքին դուր գալու համար է սա, բայց արևմտյան քաղաքական կուրսը հստակ է: Արևմուտքի դաշնակիցը տարածաշրջանում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան է: Ինչքան էլ իրենք Թուրքիայից դժգոհ լինեն, երբեք չեն հրաժարվի այդ երկրից, քանի որ տարածաշրջանում Թուրքիային այլընտրանք այլ երկիր չունեն: Իսկ Ադրբեջանն իր գազի ռեսուրսներով ու պաշարներով ԵՄ-ին պետք է: Անկախ Արևմուտքի հայտարարություններից, իրենք իրականում երբեք պրոհայկական չեն եղել ու չեն լինի: 44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ պետություն, օգտվել է այդ դաշինքի ռեսուրսներից: Արևմուտքի համար Հայաստանը երրորդական արժեք ունեցող երկիր է: Արժեքը միայն ՌԴ դաշնակիցը լինելն է, ու հիմա ամեն ինչ անում են ՌԴ-ին Հայաստանից կտրելու համար»:

Անդրադառնալով Իրանի հետ ունեցած հարաբերություններին, վերոնշյալ այցի շրջանակում էներգետիկայի և գազի ոլորտին առնչվող համաձայնագիրը երկարաձգելու մասին հուշագրի ստորագրմանը՝ Մանվելյանը հավելեց. «Այս իշխանությունների բոլոր գործողությունները կեղծիքի հիման վրա են: Այստեղ ավելի շատ PR, քան քաղաքական ու տնտեսական գործընթաց կա: Հայ-իրանական տնտեսական հարաբերությունների համատեքստում գազի ներմուծման, արտահանման այդ պայմանագիրը վաղուց էր կնքված, և այն վերակնքելն իրենից ոչ մի արժեք չի ներկայացնում: Գազը գալիս է Հայաստան, վերածվում էլեկտրաէներգիայի, հետ է գնում Իրան: Գազամուղը, որը կառուցվել է դեռևս Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին, աշխատում է իր հզորության 15 տոկոսով: Այդ հուշագիրը կբերի՞ նրան, որ այն աշխատի 50 տոկսով: Ոչ , որովհետև ՀՀ-ն ավելի մեծ ծավալներով էլեկտրաէներգիա դեպի Իրան հետ ուղարկելու հնարավորություն չունի: Սա հերթական PR-ն է. ցույց են տալիս, թե ինչ-որ քայլեր են ձեռնարկվում, բայց այդ ամենից իրականում ոչինչ չի ավելանում: Սա այսօրվա իշխանությունների անձեռնահասության և անկարողության մասին վկայող հերթական փաստն է»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՄելանյա Թրամփը մտադիր է Սպիտակ տանը ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում անցկացնել Մեքսիկայում ինքնաթիռ է կnրծանվել. երկու օդաչուն զnhվել են Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանՈսկին թանկացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Այսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում Ռուսաստանը՝ Թյուրքական պետությունների կազմակերպությունում․ Կրեմլից ուշագրավ հայտարարություն 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովԿամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն․ ուսուցիչներին նոր հնարավորություն է տրվել Հանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Պուտինը նոր օրենք է ստորագրել․ ՀՀ-ն և մի շարք այլ երկրներ տվյալներ կփոխանցեն Ռուսաստանին Վաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը ՀԱՊԿ-ից Հայաստանի և Ադրբեջանի վերբերյալ հայտարարություն է արվել Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր ԱվետիսյանԵթե այն սկսվի, Մոսկվայի արձագանքը կլինի արագ և կարճատև․ Լավրովը զգուշացրել է «Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումՄեծ խնդիր չեմ տեսնում. ԿԲ նախագահը` ՌԴ-ից կանխիկ գումարի արտահանման արգելքի մասին ՀԱՊԿ-ը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի Աշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՌանչպար բնակավայր տանող կամրջի ժամանակավոր վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Քաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանԶելենսկին իր թիմի հետ ժամանել է Բեռլին. նա հանդիպումներ կունենա Գերմանիայի կանցլերի, նախագահի, ինչպես նաև Բունդեսթագի նախագահի հետ TRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՏավուշի մարզի Չորթան բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանԲրիտանացի ճանապարհորդը ավարտել է 28 տարի տևած ոտքով շուրջերկրյա արշավը ՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա Սողոմոնյան