Հայաստանի և Ադրբեջանի միջև էսկալացիայի ու առճակատման վտանգը պահպանվում է․ ՀԱՊԿ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Հայաստանի և Ադրբեջանի միջև էսկալացիայի և առճակատման վտանգը պահպանվում է, այսօր հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը՝ ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստում, գրում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով, ընթացիկ տարվա իրադարձությունները ցույց են տվել, որ ՀԱՊԿ-ին անհրաժեշտ է օպտիմալացնել ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու մեխանիզմը, այս հարցի վերաբերյալ փաստաթղթերի փաթեթ է պատրաստվել և համաձայնեցվում է։
«Այս տարի մեր կազմակերպության պատասխանատվության ոլորտում տեղի ունեցած իրադարձություններն ու միջադեպերը ցույց տվեցին ճգնաժամային իրավիճակներին ՀԱՊԿ արձագանքման մեխանիզմի օպտիմալացման անհրաժեշտությունը։ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների անունից պատրաստվել և համաձայնեցվում է փաստաթղթերի համապատասխան փաթեթ այս հարցի վերաբերյալ», - ասել է նա։