Երևան, 29.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Մանկավարժական կրթության հետագա զարգացումն ունի անկյունաքարային նշանակություն. Նիկոլ Փաշինյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը: Վերջինիս ներկա են եղել նաև Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ:

Իր խոսքում վարչապետ Փաշինյանը շնորհավորել է բոլորին Մանկավարժական համալսարանի 100-ամյակի առիթով և ընդգծել, որ սա շատ կարևոր հոբելյան է: «Այս հոբելյանը մեզ համար նաև մի կարևոր հանգրվան է, երբ մենք առանց որևէ չափազանցության պիտի արձանագրենք, որ մանկավարժի մասնագիտությունը, և հետևաբար՝ նաև մանկավարժական կրթությունը մեզ համար ունի ռազմավարական նշանակություն, որովհետև մանկավարժական կրթությունը, ի վերջո, կներեք կրկնաբանության համար, կրթություն է՝ կրթություն տալու մեթոդների, ձևերի և այսօր արդեն՝ տեխնոլոգիաների մասին:

Եկեք վերադառնանք այն ժամանակները, երբ հիմնադրվում էր բուհը: Դա մի ժամանակ էր, երբ Հայաստանում, ինչպես նաև շատ երկրներում, ստեղծվում էին այնպիսի հաստատություններ, որոնք կոչվում էին «լիկկայաններ»: Դրանք նրա համար էին, որ մարդկանց դարձնեն տառաճանաչ, որովհետև անգրագիտությունը, ցավոք, համատարած երևույթ էր՝ ինչպես այդ ժամանակի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում:

Բայց, ցավով պիտի արձանագրենք, որ Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի 100-ամյա հոբելյանի ժամանակներում մենք նույնպիսի կամ նման մարտահրավերների առաջ ենք կանգնում. երբ հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանում, օրինակ, մինչև 10 տարեկան երեխաների մի շատ մեծ տոկոս ունի ֆունկցիոնալ անգրագիտություն: Սա ազգային անվտանգության խնդիր է: Առանց չափազանցության:

Եվ մենք այսօր այս խնդիրը լուծելուն ուղղված քայլերի անխուսափելիության առաջ ենք կանգնած: Դա է պատճառը, որ հանրակրթության ոլորտում ձեռնարկված են, իսկապես, մասշտաբային և խորը բարեփոխումներ: Այդ բարեփոխումների անկյունաքարային իմաստն ընդգծելն է կրթության, հանրակրթության, նախադպրոցական կրթության անկյունաքարային և ռազմավարական նշանակությունը: Բայց և ընդգծելն է, որ առանց պրոֆեսիոնալ ուսուցչի, առանց պրոֆեսիոնալ ուսուցչական խավի այդ խնդիրը հնարավոր չի լինելու լուծել: Եվ հետևաբար՝ մանկավարժական կրթության հետագա զարգացումը մեզ համար ունի անկյունաքարային նշանակություն:

Այսօր ուրախ եմ այս հոբելյանի առիթով հնարավորություն ունենալ հայտարարել, որ ապրում ենք մի ժամանակներում, որտեղ ուսուցիչների աշխատավարձը կրկնապատկվում է և եռապատկվում է: Եվ ուրախ եմ արձանագրելու, որ այս գործընթացը լինելու է շարունակական: Եվ ինչպես առիթ ունեցել եմ ասելու, այո, այսօր մենք հնարավորություն ենք ստեղծում, որ ուոսուցիչներն ստանան 400.000 դրամ աշխատավարձ, բայց դա միայն սկիզբն է: Հայաստանի Հանրապետությունում ուսուցիչը պիտի ստանա 800.000, 1.000.000, 1.200.000 դրամ աշխատավարձ: Նույնը վերաբերում է նաև ուսուցիչներ պատրաստող դասախոսներին, որովհետև նրանց պատասխանատվությունն առավել մեծ է, նրանց աշխատանքի արդյունքն առավել էական է իմ նշած գործընթացի հաջող ձևակերպման և հանգուցալուծման համար:

Բայց այս գործընթացը մենք անում ենք ոչ միայն գործող ուսուցիչների, այլ նաև դպրոցների շրջանավարտների համար, որ նրանք իմանան, որ պետական ամենաբարձրագույն մակարդակով ուսուցչի աշխատանքը, ուսուցչի մասնագիտությունը կարևորվում է և համարվում ռազմավարական, և այս տեքստի, այս ասելիքի կոնկրետ, գործնական իրագործում է տեղի ունենում մեր օրերում:

Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի սիրելի դասախոսներ, ղեկավարներ, ուսանողներ, շրջանավարտներ,

Կրկին թույլ տվեք շնորհավորել բոլորիս այս կարևոր հոբելյանի առիթով և արձանագրել, որ 100-ամյակը լավ առիթ է ամփոփելու կատարված աշխատանքը, բայց առավել ևս լավ առիթ է՝ պլանավորելու ապագան: Եվ այն ապագան, որ մենք կպլանավորենք և կիրականացնենք մանկավարժական կրթության ոլորտում, ահա, այդ ապագան իր պլանավորման և իրականացման որակի տեսքով որոշ ժամանակ անց կդառնա իրականություն:

Համոզված եմ, որ մենք կկարողանանք այսօր արդեն նախագծել և վաղն իրագործել ազատ, երջանիկ և անվտանգ Հայաստանի ապագան, և այդ ապագան պիտի կերտվի մանկավարժության, մանկավարժական կրթության ոլորտում, մանկավարժական կրթության համալսարանում: Հույս ունեմ նաև, որ դուք բոլորդ կաջակցեք այն բարեփոխումներին, որ կառավարությունը պատրաստվում է իրականացնել:

Շնորհակալ եմ բոլորիդ կատարված աշխատանքի համար և հաջողություն եմ մաղթում կատարվելիք աշխատանքում»:

Վարչապետ Փաշինյանը Գիտության և կրթության զարգացման գործում ներդրած ավանդի համար Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանին պարգևատրել է Մովսես Խորենացու մեդալով:

Մատաղ սերնդի ուսուցման և դաստիարակության գործում ունեցած վաստակի համար Մանկավարժական համալսարանի ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում:

Գիտության և կրթության զարգացման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով են պարգևատրվել՝ Մանկավարժական համալսարանի հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Աելիտա Դոլուխանյանը և Մանկավարժական համալսարանի կենսաբանության, քիմիայի և նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր Մեժլում Երիցյանը:

Երկարամյա անբասիր աշխատանքի համար ՀՀ վարչապետի շնորհակալագրով են պարգևատրվել Մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի վարիչ Աշոտ Փիլիպոսյանը և Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր Ալեքսանդր Ղուշչյանը:

Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԱլիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին․ Report Իրանն ԱՄՆ-ից պահանջել է ապացուցել Հորմուզի նեղուցը ականներից մաքրելու մասին հայտարարությունը Արեգակնային համակարգում նոր գաճաճ մոլորակի թեկնածու է հայտնաբերվել Երկրներ, որոնք այս տարի գազ չեն ունենաԵգիպտոսը Կարմիր ծովի ռազմականացումը անընդունելի է համարում Կանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա Կոստանյան76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը Ալիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանՍուրեն Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջիկա անելիքները Ժողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԱմիօ բանկի Վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը Forbes-ի հատուկ հրապարակման շրջանակում անդրադարձել է կայուն ֆինանսավորման դերինԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երեք նավթատար լցանավ է պայթել ԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումՆոր Գեղի-Աշտարակ ճանապարհին «Nissan»-ը բшխվել է հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում. կա վիրավnր ՀՀ-ում նոյեմբերի 1-30-ը որոշ բժշկական արտադրատեսակներ, դեղորայք, կոշկեղեն, տան և ինտերիերի պարագաներ, անվադողեր և այլն կդրոշմավորվեն Տավուշի մարզի Մովսես բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԵրևանից Միներալնիե Վոդի ուղևորվող «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց վերադարձել է «Զվարթնոց» օդանավակայան Իսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա Կոստանյան72-ամյա թոշակառուն թունավոր հեղուկ է խմել և մահացել Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները չեն ներառում ԵՄ մասնակցությունը Եվրոպական կենտրոնական բանկի տնօրենը հայտարարել է հրաժարական տալու մասին Ռուսաստանը ենթարկվել է անօդաչուների ամենազանգվածային հարձակումներից մեկին. խոցվել է 1200 ԱԹՍ Կոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՍերբիայում նոյեմբերի 1-ին կրկնակի քվեարկություն տեղի կունենա Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում․ իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները Փաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Մարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ Կարապետյան Երևանում փլուզում է տեղի ունեցել. քաղաքացիներ են մնացել փլատակներում Հորմուզի նեղուցում՝ Օմանի ափերի մոտ, նավ է բռնկվել The Atlantic-ը հաղորդել է Մասկի՝ Ուկրաինայի հարցում փոփոխվող դիրքորոշման մասին Հոկտեմբերի 29-ը Կաթվածի համաշխարհային օրն է Թվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. Հարությունյան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ին