Մոխրագույնի 50 երանգներ» վեպը շարունակություն կունենա. 4-րդ գիրքը կթողարկվի հունիսին
ՖՈՏՈՄոխրագույնի 50 երանգները» վեպը նոր զարգացում կունենա: Է. Լ. Ջեյմսի 4-րդ վեպը վաճառքում կլինի հունիսի 18-ին։

Գիրքը կոչվել է «Գրեյ. Մոխրագույնի 50 երանգները Քրիստիանի աչքերով», այն կպատմի առաջին հատորի իրադարձությունները գլխավոր հերոս Քրիստիան Գրեյի ընկալման միջոցով, գրում է Past.am-ը` հղում անելով filmpro.ru-ին։

Հեղինակը նշել է, որ քանզի Գրեյը բարդ և հետաքրքիրկերպար է, երկրպագուներին դուր կգա իրադարձությունները նրա անունից ներկայացնելը։

Ըստ էության՝ 4-րդ վեպը չի կարելի անվանել բեսթսելերների շարքի շարունակություն, քանի որ այն կրկնում է «Մոխրագույնի 50 երանգները» վեպի սյուժեն, պարզապես՝ այլ դիտանկյունից։ Իսկ 2-րդ և 3-րդ վեպերը կէկրանավորվեն մոտ ապագայում։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



