Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Դիմադրությու՞ն, թե համախմբում. ընդդիմադիր դաշտի միավորման տեսլականը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Դիմադրության շարժման» նախօրեին տեղի ունեցած հանրահավաքը կրկին սրեց երկու կարևորագույն հարց. ո՞րն է պատճառը, որ ընդդիմությանը չի հաջողվում ժողովրդական լայն զանգվածներ ներգրավել ընդդիմադիր պայքարի մեջ՝ չնայած իշխանության նկատմամբ տոտալ անվստահությանն ու ատելությանը, և արդյո՞ք Հայաստանն ունի որակապես նոր ընդդիմության կարիք՝ նոր ասելիքով, նոր մոտեցումներով, նոր ազդակներով։

Ըստ էության՝ շատերը ընդգծում են, որ գործող արմատական ընդդիմությանը չի հաջողվում ժողովրդական լայն զանգվածներ ներգրավվել՝ հանրությանը հստակ այլընտրանք չներկայացնելու պատճառով։ Բացի անցյալի նկատմամբ հանրային տոտալ անվստահությանը` դիմադրություն բառն ինքնին արդեն բացասական ազդակ է տալիս հանրությանը, մինչդեռ գործող վարչախմբի դեմ պայքարում էական է համախմբման գործոնը։

Փաշինյանական վարչախումբն անգերազանցելի է ատելության խոսքի, պառակտման, բաժանարար գծեր քաշելու հարցում, թերևս դա միակ եղանակն է, որով Նիկոլ Փաշինյանն ու իր սպասարկուները շարունակում են պաշտոնավարել Հայաստանում։ Եվ նրանց դեմ իրենց իսկ զենքով պայքարելը պարզապես ջլատելու է ընդդիմության ուժերը, ուստի ընդդիմությունը կարիք ունի ոչ թե վարչախմբի քարոզչական կուտն ուտելու, այլ հանրության համար դրական ազդակներ գծելու, դրանք պայքարում օգտագործելու, պարզ ասած, հանրությանն առողջացման դեղատոմսեր տալու։ Այդ առումով կարևորագույն գաղափարը համախմբումն է։

Չափազանց հեշտ է փաշինյանական իշխանությանը քվե տված 680 հազար մեր հայրենակիցներին անվանել «ժեխ», այլ պիտակավորումներ տալ և անցնել առաջ։ Մինչդեռ ընդդիմությունն այսօր կարիք ունի որակական նոր խոսքի, Հայաստանի և Արցախի ապագան կախված է բացառապես հանրային համախմբումից, այդ համախմբման մեջ, իհարկե, տեղ չունեն գործող իշխանությունները, սակայն ընդդիմությունը պետք է կարողանա իր կողմը գրավել Փաշինյանի ընտրողներին, բացատրի նրանց իրենց քայլի վտանգավորությունը և դա անի ոչ թե հայհոյախոսությամբ, այլ միայն ողջամիտ խոսքով՝դրական ազդակներ փոխանցելով։

Ընդդիմադիր քաղաքական ուժերի համար այսօր գերխնդիրն այդ դեղատոմսը գտնելն է, որից հետո արդեն հնարավոր կլինի ավելի լայն պայքար մղել վարչախմբի դեմ։

Ընդդիմադիր դաշտի համախմբման գաղափարախոսությունը պետք է դառնա պայքարի լոկոմոտիվը, և գուցե առաջիկայում հենց «Համախմբում» շարժումն էլ լինի առաջ քաշող ուժը, որի առաջնորդները պայքարի առաջնագծում են և ակնհայտորեն փորձում են թարմ շունչ հաղորդել ընդդիմադիր շարժմանը։

Գուցե հենց նրանց հաջողվի ժողովրդին հավաքել մեկ ընդհանուր, համախմբող, իրար կապող գաղափարի շուրջ և հեռացնել Փաշինյանին իշխանությունից։

Լինա Արամյան

Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորությունՊուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ