Երևան, 29.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Սյունիքում բացվել է միջազգային «Իմփաքթ Հաբ» ցանցի մասնաճյուղ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ստարտափ գաղափարներին աջակցող միջազգային «Իմփաքթ Հաբ» ցանցի համաշխարհային քարտեզում հիմա արդեն կա Սյունիքի  մարզը: Գորիսում «Իմփաքթ Հաբի» մասնաճյուղ է ստեղծվել, որ մարզում սոցիալական ձեռներեցությունն ավելի զարգանա: «Սյունիք Իմփաքթ Հաբը» բացվել է Ակբա ֆեդերացիայի ու Եվրամիության համատեղ ֆինանսական աջակցությամբ: 

Աշխարհի 65 երկրում գործող շուրջ 100 «Իմփաքթ Հաբերի» ցանցն ընդհանուր առմամբ 24000 անդամ  ունի: Այժմ «Սյունիք Իմփաքթ Հաբում» ծնվող ու զարգացող բիզնես   գաղափարների մասին կիմանան ամբողջ աշխարհում:

«Իմփաքթ Հաբի» երևանյան մասնաճյուղին Ակբա ֆեդերացիան աջակցում է   արդեն մի քանի տարի. համայնքներում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը միտված բազմաթիվ գաղափարներ են կյանքի կոչվել այս ընթացքում: Սյունիքի մարզ «Իմփաքթ Հաբ» հարթակը տանելու գաղափարը Ակբա ֆեդերացիայի առաջարկն էր:

«Մեզ համար շատ կարևոր է, որ երիտասարդները չլքեն իրենց տարածքը, մնան իրենց գյուղում, շրջապատում և այդ շրջանում մնալով՝ զարգացնեն իրենց   գաղափարները, ավելի ուժեղ դարձնեն իրենց համայնքը»,- նշել է Ակբա ֆեդերացիայի   գլխավոր տնօրեն Հարություն Պողոսյանը:

«Այս ծրագիրը մեկ տարի առաջ ենք սկսել: Գորիսում ստարտափներին օգնելու և  զարգացնելու հնարավորությունը մեզ ոգևորեց: Շատ կարևոր է, որ Ակբա ֆեդերացիան  նույնպես ֆինանսավորում է այս ծրագիրն ու օգնում լավագույն գաղափարներին»,- նշել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նախարար-խորհրդական, Համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը:
«Երբ մենք ծրագիրը սկսեցինք իրականացնել՝ հասկացանք, որ ուզում ենք երկարատև դարձնել այն՝ հենց այստեղ լինելով ու բացելով  «Իմփաքթ Հաբ Սյունիքը»:   Ակբա ֆեդերացիան կանգնեց մեր կողքին և ասաց, որ պատրաստ է աջակցելու, որպեսզի  «Իմփաքթ Հաբ Սյունիքը» բացվի և գործի»,- նշել է «Իմփաքթ Հաբ Երևանի» գործադիր  տնօրեն Գևորգ  Պողոսյանը:

     Ոլորտային սահմանափակումներ «Սյունիք Իփաքթ Հաբը» չունի, հարկ եղած   դեպքում նոր գաղափարներ ունեցողները կապ կհաստատեն արդեն փորձառուների  հետ,  դասախոսություններ կլսեն ու կկարողանան ճիշտ կազմակերպել իրենց բիզնես ապագան: «Սյունիք Իփաքթ Հաբը» կարող է լուրջ խթան դառնալ Սյունիքի մարզի երիտասարդների նախաձեռնությունները կենտրոնացնելու, առաջնորդելու և կյանքի կոչելու գործում։ 


Ակբա ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի շուրջ 83 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:
Մանրամասն՝ տեսանյութում:

 

Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԱլիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին․ Report Իրանն ԱՄՆ-ից պահանջել է ապացուցել Հորմուզի նեղուցը ականներից մաքրելու մասին հայտարարությունը Արեգակնային համակարգում նոր գաճաճ մոլորակի թեկնածու է հայտնաբերվել Երկրներ, որոնք այս տարի գազ չեն ունենաԵգիպտոսը Կարմիր ծովի ռազմականացումը անընդունելի է համարում Կանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա Կոստանյան76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը Ալիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանՍուրեն Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջիկա անելիքները Ժողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԱմիօ բանկի Վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը Forbes-ի հատուկ հրապարակման շրջանակում անդրադարձել է կայուն ֆինանսավորման դերինԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երեք նավթատար լցանավ է պայթել ԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումՆոր Գեղի-Աշտարակ ճանապարհին «Nissan»-ը բшխվել է հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում. կա վիրավnր ՀՀ-ում նոյեմբերի 1-30-ը որոշ բժշկական արտադրատեսակներ, դեղորայք, կոշկեղեն, տան և ինտերիերի պարագաներ, անվադողեր և այլն կդրոշմավորվեն Տավուշի մարզի Մովսես բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԵրևանից Միներալնիե Վոդի ուղևորվող «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց վերադարձել է «Զվարթնոց» օդանավակայան Իսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա Կոստանյան72-ամյա թոշակառուն թունավոր հեղուկ է խմել և մահացել Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները չեն ներառում ԵՄ մասնակցությունը Եվրոպական կենտրոնական բանկի տնօրենը հայտարարել է հրաժարական տալու մասին Ռուսաստանը ենթարկվել է անօդաչուների ամենազանգվածային հարձակումներից մեկին. խոցվել է 1200 ԱԹՍ Կոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՍերբիայում նոյեմբերի 1-ին կրկնակի քվեարկություն տեղի կունենա Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում․ իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները Փաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Մարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ Կարապետյան Երևանում փլուզում է տեղի ունեցել. քաղաքացիներ են մնացել փլատակներում Հորմուզի նեղուցում՝ Օմանի ափերի մոտ, նավ է բռնկվել The Atlantic-ը հաղորդել է Մասկի՝ Ուկրաինայի հարցում փոփոխվող դիրքորոշման մասին Հոկտեմբերի 29-ը Կաթվածի համաշխարհային օրն է Թվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. Հարությունյան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ին