Երևան, 22.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սեպտեմբերի 13-ին զոհված Հայկը առողջական խնդիրներ ուներ, բայց պնդել էր ու ընկերների հետ դիրքեր բարձրացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի ժամանակ զոհված Հայկ Խաչատրյանը Գեղարքունիքի մարզի Սպանդարյան գյուղից էր. բանակ զորակոչվել էր 2021թ. հունիսին։

«Հայկն առողջական խնդիրներ ուներ, դրա համար էլ երկու տարի ուշ գնաց բանակ։ «Կամիսիա» անցնելուց բժիշկներին խնդրել էր էնպիսի բան գրել, որ իրեն տանեն ծառայության։ Ու ոչ միայն գնաց, այլև դիրքեր էր բարձրանում։ Որ ասում էի՝ այ տղա, ինչո՞ւ ես գնում դիրքեր, ասում էր՝ հոպար, ես ո՞նց ներքևում նստեմ, ընկերներս դիրք պահեն։ Ինքն էր պնդել, որ կապի վրա չմնա, ընկերների հետ բարձրանա դիրքեր»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Հայկի հորեղբայրը՝ Մամլուկ Խաչատրյանը։
Պատերազմից մի քանի օր առաջ Հայկին մեկ շաբաթով արձակուրդ էին տվել։ Հորեղբոր պատմելով՝ սեպտեմբերի 8-ին վերադարձել է ծառայության ու անմիջապես բարձրացել դիրքեր։

Հորեղբոր հետ Հայկը մտերիմ էր, իր երազանքների ու մտադրությունների մասին նրա հետ հաճախ էր կիսվում, սեպտեմբերի 12-ին էլ հետը խոսել էր.

«Սովորականի պես էր խոսում, ոչ մի արտառոց բան չասաց, հարցրեց՝ ո՞նց եք, ի՞նչ եք, ասաց՝ դե ձեզ լավ նայեք ու վերջ։ Ինքն ընդհանրապես շատ գաղտնապահ էր՝ հատկապես, եթե խոսքը ծառայությանն էր վերաբերում։ Մենակ էն էր ասել, որ տղաներով բոլորն էլ իրար հետ մտերիմ են՝ ոնց որ ընտանիք լինեն»։

Հորեղբայրը հիշում է՝ այդ օրն էլ էր Հայկին խնդրել ուշադիր լինել։ Հայկը դիրքում եղած ժամանակ քանի անգամ զանգում էր, հորեղբայրը զգուշացնում էր՝ թուրքը նենգ է, պետք է միշտ զգոն լինել։

«Որ ասում էի զգույշ կլինես, թուրքը շատ վտանգավոր թշնամի է, ասում էր՝ թուրքն ո՞վ է, որ նրանից վախենամ, հոպար։ Էլի զգույշ կլինեմ, բայց թուրքից չեմ վախենում, վախկոտ ժողովուրդ են։ Հայկը շատ ռիսկով էր, իրոք ազգասեր տղա էր...»-նշում է հորեղբայրը։
Հայկի մարմինը Գյումրիի դիահերձարանում հոկտեմբերի 5-ին ճանաչել է հենց հորեղբայրը։ Չնայած մինչև նույնականացումը հրամանատարությունը պնդում էր, թե Հայկը գերի է ընկել, Մամլուկ Խաչատրյանը գրեթե համոզված է, որ զոհվել էր, ուղղակի չեզոք գոտում է եղել ու ադրբեջանցիները տարել էին, հետո փոխանցել են։

Դիրքից, ցավոք, ոչ ոք ողջ չի մնացել, որ Հայկի հետ կատարվածի մասին հարազատները գոնե ինչ-որ տեղեկություն կարողանային ստանալ։

«Մեր կողմերի բոլոր դիահերձարանները նայել էինք. Ո՛չ էնտեղ կար, ո՛չ զոհվածների մեջ։ Ի վերջո, գտանք Գյումրիում։ Ես մտա ու ճանաչեցի Հայկին. մարմինը վառված էր։ Ըստ երևույթին՝ ռազմական գործողությունների ժամանակ է եղել, ինչ եղել է»,-ասում է հորեղբայրը։

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՔաղաքական հետապնդումները շարունակվում են. Գոհար ՄելոյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ին«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԼավ լուր․ Վրույր Այվազյան«Լևիտանի ձայնով` իմ մասին քրեական հերթական կլիպը դիտելուց հետո»․ Մամիկոն ԱսլանյանԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըԻրավունքը պետք է գերակայի, ոչ թե հուսահատությունը․ Արամ ՎարդևանյանՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՍամվել Կարապետյանը լուծում է Ստեփանավանի և հարակից գյուղերի բերքահավաքի գլխավոր խնդիրըՎթար է․ վաղը մինչև կեսօր ջուր չի լինելուԿողբում 48-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ ենՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող ներգաղթյալներինՀայ ըմբիշները կմեկնեն ԲաքուՈւժեղ Հայաստան-ը միշտ գնում է իր խոսքի ետևից. մենք կոտրում ենք քաղաքական կարծրատիպերը․ Գառնիկ ԴավթյանԹուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի խողովակաշարային ցանցի՝ 27 միլիարդ եվրոյի արդիականացումըՆարեկ Կարապետյանի հանձնարարությամբ հաշված օրերից կսկսվի Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի և Ամրակիցի ցորենի բերքահավաքը. Անդրանիկ ԳևորգյանԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՃապոնիայում ներկայացվել է շոգի դեմ պայքարելու համար նախատեսված սառնարան«Ուժեղ Հայաստանի» առաջին խոստումը. Հարություն ՄնացականյանԱրթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստԳերմանիան և Ադրբեջանը ռազմավարական համաձայնագիր են ստորագրելԱվետիք Չալաբյանի 9 տարեկան երեխային հոր հետ շփման իրավունքից զրկել են․ Ցոլակ Ակոպյան«Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմի ոսկեծիրանյան ցուցադրությունը Հովհաննես Իշխանյանը նվիրեց ապօրինի կալանավորված Ավետիք Չալաբյանին և Կարապետ ՊողոսյանինԻշխանության վրեժխնդրության գինը վճարում է հասարակ ժողովուրդը՝ հարկերի միջոցով. Հրայր ԿամենդատյանՓրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվելՆոր գյուղտեխնիկա Ստեփանավանի և հարակից բնակավայրերի համար. բերքահավաքն այլևս կորուստներ չի ունենա, իսկ գյուղմթերքի ինքնարժեքը կնվազի․ Նարեկ ԿարապետյանՄոսկվա-Կրասնոդար չվերթի օդաչուն հարբած վիճակում է եկել աշխատանքի և ազատվելԿոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել Հուլիսի 22-ից երթևեկություն կկազմակերպվի միակողմանի Փողոցային կրիմինա՞լ, թե քաղաքական առաջնահերթություններ. ինչու է քաղաքացին իրեն անպաշտպան զգումԵրևանում քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում Մենք պատմական ժամանակաշրջան ենք ապրում. Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև Խնդիրը լուծվեց․ ինչպես խոստացել էինք Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի մեր աշխատասեր գյուղացիներին․ Նարեկ ԿարապետյանՍnղանքի հետևանքով թունել է փլnւզվել. կան զnhերԱկբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Գագիկ Սուրենյան Չկա այնպիսի ոլորտ, որտեղ Ծառուկյանի ընտանիքը ներդրում չունենա, նրա կողքին ենք. Իվետա Տոնոյան Ծառուկյանը փաստաբանների միջոցով բոլորիդ շնորհակալություն ա հայտնում իրեն աջակցելու համար Նարեկ Կարապետյանի հետ կապված միայն կարող է լինել քաղաքական հետապնդում, պատվեր ու վրեժխնդրություն Մեր թիմում երբեք տարաձայնություն չի եղել, կուռ ենք, կտեսնեք՝ ԱԺ-ում նոր որակ է լինելու. Վարդևանյան Պարո’ն Ծառուկյան, գիտենք՝ դուք չեք կոտրվի, մենք էլ չենք կոտրվի, հայ մարդը վիզը ծռած չի կարող լինել Դավիթ Ղազինյանն այսօր 15:00-ից հետո, պետք է լինի ազատ, բայց հատուկ մշակված ծրագիր է գործում Դավիթ Ղազինյանի գործը ռեկորդային արագությամբ ուղարկել են դատարան, գիտեին՝ մանդատ վերցնելու օրն է Նարեկ Կարապետյանը պատգամավոր է լինելու, բայց ԿԸՀ-ն իր մասով միջնորդություն պիտի այսօր քննի Սյունիքը՝ լուսանկարչի աչքերով․ Քաջարանում բացվել է Նվեր Զելյայի անհատական ցուցահանդեսըԲանակի կրճատումը փաստում է, որ մեր երկրում կապիտուլյացիոն ռեժիմ է տիրում. Արեգ Սավգուլյան