Իսկոն ևս դժգոհ է Բենիտեսից. ֆուտբոլիստը «Ռեալը» լքելու ցանկություն է հայտնել
ՍՊՈՐՏԻսպանիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն արքայական ակումբի ղեկավարությանը հայտնել է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու՝ իր ցանկության մասին: Այդ մասին հայտնում է Sport.es-ը:
Հաղորդվում է, որ կիսապաշտպանը խիստ դժգոհ է Ռաֆայել Բենիտեսի ենթակայությամբ թիմում իր վիճակից: «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ զրույցում Իսկոն ասել է, որ կցանկանար լքել ակումբը:
«Մանչեսթեր Սիթին» Իսպանիայի ազգային հավաքականի խաղացողի համար կարող է առաջարկել գրեթե 40 միլիոն եվրո: Անգլիացիները պատրաստ ն առաջարկել այնքան գումար, որպեսզի Իսկոյին չզիջեն ՊՍԺ-ին, որը ևս հետաքրքրված է կիսապաշտպանի ծառայություններով:
Ընթացիկ մրցաշրջանում Իսկոն Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 13 խաղ, խփել մեկ գոլ և կատարել գոլային 3 փոխանցում:
1
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
2
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
3
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



