Նոյեմբերի 12-13-ը Արցախում սպասվում են մի շարք Արմաթական տեխնո միջոցառումներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 12-ին՝ ժամը 15:00-ին, Մարտակերտի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում տեղի կունենա «Արմաթն Օդում» ԱԹՍ կրթական աշխատանոցի պաշտոնական բացումը։
Նոյեմբերի 13-ին Ստեփանակերտի Ֆրանկոֆոնիայի կենտրոնում կմեկնարկի Արմաթի մարզային ցուցահանդեսը, որի ընթացքում Արցախի «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցները կներկայացնեն իրենց նախագծերը, խելացի լուծումները, ռոբոտները, ավտոմատացման համակարգերը, եռաչափ տպիչով կամ ԹԿՀ հաստոցով պատրաստված ճարտարագիտական մոդելները և շատ ավելին։
Ցուցահանդեսի շրջանակներում, տեղի կունենա նաև ռոբոտաշինության մրցույթ։ Արցախի Արմաթներում պատրաստված #SeRob ռոբոտները կփորձեն հաղթահարել իրենց առջև դրված խնդիրները։
Ցուցահանդեսի օրակարգ
11։00 Ցուցահանդեսի բացման արարողություն
12։00 Սև գծին հետևող Արցախի «SeRob»-ները մրցույթի մեկնարկ
14։00 Մրցանակաբաշխություն
14։15 Ընդմիջում
14։30 Մշակութային միջոցառումներ՝ ազգային երգ, պար և Արցախի մշակութային կենտրոնների սաների աշխատանքների ցուցահանդես
15։30 Ցուցահանդեսի ամփոփում
Միաց՛եք մեզ Արցախում։ Հագեցած #Արմաթական օրեր են սպասվում
1
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
4
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ
5
Երիտասարդ տղամարդիկ դպրոցական աղջկան խաբեությամբ անտառ են տարել, խոշտանգել և դանակահարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ



