Իրաքում ահաբեկչության հետեւանքով տասնհինգ զինվորական է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹիքրիտ քաղաքում իրաքյան ռազմաբազայի վրա հարձակման հետեւանքով առնվազն 15 զինվորական է զոհվել, եւս 22-ը վնասվածքներ է ստացել: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Reuters գործակալությանը:
Աղբյուրի տվյալների համաձայն, հինգ մահապարտ-ահաբեկիչ է հարձակվել բազայի վրա, որն ավելի վաղ օգտագործվում էր Իրաքի ՌՕՈՒ-ի ակադեմիայի կողմից: Երկու գրոհային դարպասների մոտ մեքենա է պայթեցրել, եւս երեքը պայթուցիկ սարքեր են գործի դրել նրա տարածքի այն հատվածում, որտեղ ուժայինների նախապատրաստություն է իրականացվում, նշել է գործակալությունը: Հարձակման համար պատասխանատվությունը ստանձնել է ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորումը: Ահաբեկիչները հայտնել են, որ իրենց թիրախը «թշնամական բանակի մարզիչներն էին»:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



