Մոսկվայում 11-րդ հարկից նետված 1-ամյա աղջկա կյանքը փրկել չի հաջողվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Մեկամյա աղջիկը, որին մայրը նետել էր Մոսկվայի բարձրահարկ շենքի պատուհանից, մահացել է, կասկածյալի գործողությունները ենթակա են որակման «անչափահասի սպանություն» հոդվածով, հայտնում է Մոսկվայի դատախազությունն իր Telegram ալիքում:
«Աղջիկը մահացել է հիվանդանոցում, մոր արարքը ենթակա է որակավորման՝ ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետով (անչափահաս երեխայի սպանություն)»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Երեքշաբթի օրը Սումսկի Պրոյեզդում բնակելի շենքի պատուհանների տակ հայտնաբերվել է 2021 թվականին ծնված աղջիկ, ենթադրաբար նրան 11-րդ հարկից նետել է 26-ամյա մայրը։ Երեխան ծանր վիճակում հոսպիտալացվել է, հարուցվել է քրեական գործ։
Ինչպես հայտնել են Մոսկվայի Քննչական կոմիտեի գլխավոր գրասենյակից, երեխայի մայրն ամուսնալուծության պատճառով ընկճված վիճակում է եղել։ Կինն ինքը դեղորայքային թունավորումով հոսպիտալացվել է, նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել։