Ողբերգական դեպք Հայաստանում. 20-ամյա հղի կին է մահացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆNews.am-ը գրում է .
Հունվարի 2-ին Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնում 20-ամյա հղի կին է մահացել:NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին հիվանդանոցում:
Բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արսեն Գրիգորյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ մահացածը Արմավիրի մարզի Գայ գյուղի բնակչուհի Գրետա Տոնոյանն է: Նա սկզբում տեղափոխվել է Հանրապետական ծննդատուն, որտեղից էլ սուր թոքաբորբ, շնչառական անբավարարություն ախտորոշմամբ տեղափոխվել Հանրապետական հիվանդանոց:
Փոխտնօրենը փոխանցեց, որ նա մահացել է ոչ թե ծննդատանը, այլ հիվանդանոցում: Հոսպիտալացվել է դեկտեմբերի 31-ին, մահացել հունվարի 2-ին մահացել: Նշենք, որ Գրետա Տոնոյանի առաջին հղիությունն է եղել, պտուղը` 26 շաբաթական:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



