Ինդոնեզիայի իշխանությունները հայտարարել են, որ Պուտինը չի մասնակցի Բալիում կայանալիք G20 գագաթնաժողովին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ ներկա չի գտնվի «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին, որը մեկնարկելու է Բալիում նոյեմբերի 15-ի։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Ինդոնեզիայի ծովային և ներդրումային գործերի նախարար-համակարգողի մամուլի քարտուղար Ջոդի Մահարդիին։ Վերջինիս խոսքով՝ ակնկալվում է, որ որպես ռուսական կողմի ներկայացուցիչ հանդիպմանը ներկա կգտնվի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Ինչպես նշել է Մահարդին, ակնկալվում է նաև, որ G20 գագաթնաժողովի շրջանակներում Պուտինն առցանց կմասնակցի հանդիպումներից մեկին։ Ընդ որում՝ Մահարդին չի մանրամասնել՝ արդյոք համապատասխան որոշումը հաստատվել է Կրեմլի կողմից։
Վերջին շրջանում մի շարք լրատվամիջոցներ գրել են Ռուսաստանի նախագահի կողմից Բալիում G20-ի հանդիպմանը մասնակցելու պլանների բացակայության մասին, մինչդեռ Կրեմլը դեռ պաշտոնապես չի հայտնել՝ ներկա կգտնվի արդյոք Պուտինը գագաթնաժողովին, թե ոչ։