Բայդենը եւ Սի Ցզինպինը բանակցություններ կվարեն նոյեմբերի 14-ին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը եւ ՉԺՀ-ի առաջնորդ Սի Ցզինպինը նոյեմբերի 14-ին բանակցություններ կանցկացնեն Ինդոնեզիայում G20-ի գագաթնաժողովի շրջանակում, հայտնել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը:
«Բայդենը նոյեմբերի 14-ին Բալիում կհանդիպի Սի Ցզինպինի հետ։ Առաջնորդները կքննարկեն ԱՄՆ - ի եւ ՉԺՀ-ի միջեւ հաղորդակցության գծերի պահպանման եւ խորացման ջանքերը, պատասխանատու մրցակցությունը եւ համատեղ աշխատանքը այն ոլորտներում, որտեղ մեր շահերը համընկնում են, հատկապես անդրազգային մարտահրավերների համատեքստում, որոնք ազդում են միջազգային հանրության վրա», - ասված է Ժան-Պիերի տարածած հաղորդագրության մեջ:
Նա նշել է, որ Բայդենը եւ Սի Ցզինպինը կքննարկեն նաեւ տարածաշրջանային եւ գլոբալ հարցերի լայն շրջանակ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



