ԱՄՆ-ն դեմ է արտահայտվել Իսրայելի՝ Հորդանան գետի Արևմտյան ափը գրավելու ծրագրերին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Իսրայելում ԱՄՆ դեսպան Թոմ Նեյդսը քննադատել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին Հորդանան գետի Արևմտյան ափը գրավելու նրա նախընտրական խոստման համար: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։
«Մեր դիրքորոշումը բավական հստակ է: Մենք չենք աջակցում անեքսիային և պայքարելու ենք դրա ցանկացած փորձի դեմ»,- ասել է ամերիկացի դեսպանը։ Նեթանյահուի մամուլի գրասենյակը հրաժարվել է մեկնաբանել նրա հայտարարությունը։
Նեյդսը նշել է, որ չնայած երբեմն ի հայտ եկող տարաձայնություններին, Միացյալ Նահանգները մնում է Իսրայելի դաշնակիցը։
Հաղորդվում է, որ Նեթանյահուի գլխավորած աջակողմյան և կրոնական կուսակցությունների դաշինքը հանդես է գալիս Պաղեստինի կողմից դե ֆակտո վերահսկվող Հորդանան գետի Արևմտյան ափի զավթման օգտին։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պնդում է, որ այդ տարածքների բռնակցումը հակասում է Մերձավոր Արևելքում ԱՄՆ երկարամյա քաղաքականությանը։