24 ժամում ազատագրել են 12 բնակավայր. ինչ է կատարվում Ուկրաինայում՝ վերջին ժամերին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին հրաժարվել է հաստատել, որ ռուս զինվորականներն իսկապես լքել են Խերսոնը։ Միաժամանակ, նրա խոսքով, միայն վերջին 24 ժամում Ուկրաինայի վերահսկողության տակ է անցել 12 բնակավայր։
«Խերսոնից ՌԴ ԶՈՒ ենթադրյալ դուրսբերումը մեր ակտիվ գործողությունների արդյունքն է»,- ասել է Զալուժնին: «Ուղիղ Խերսոնի ուղղությամբ ուկրաինական պաշտպանական ուժերը ոչնչացրել են նյութատեխնիկական ապահովման ուղիներն ու աջակցության համակարգը, խախտել հակառակորդի հրամանատարության և կառավարման համակարգը»։
Միաժամանակ Զալուժնին ասել է, որ այժմ չի կարող ոչ հաստատել, ոչ հերքել Խերսոնից ռուսական զորքերի հայտարարված դուրսբերման մասին տեղեկությունը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են հարձակողական գործողությունները՝ համաձայն սեփական պլանի։