Երևան, 16.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սովորություններ, որոնք վախեցնում են տղամարդկանց

ԼԱՅՖ

life.panorama.am-ը գրում է.

Տղամարդկանց վրա տպավորություն թողնելու ցանկություն ունեցող կանանց տարածված սխալները, որոնք վախեցնում են տղամարդկանց.

Կանայք հեշտությամբ գտնում են այլ կնոջ թերությունները: Նրանք միանգամից կնկատեն դիմահարդարման թերությունները, սանրվածքի սխալները և հագուստի հնաոճ լինելը:

Ինչ վերաբերում է տղամարդկանց, եթե կարծում եք, որ իրենք ոչինչ չեն հասկանում նորաձևության մեջ և իրենց միևնույնն է, թե ինչ հագուստով է իրենց կողքի կինը, ապա պետք է Ձեզ հայտնենք, որ դա այդքան էլ այդպես չէ:

1. Խառը սանրվածքներ

Կինը, ում գլխին մեծ քանակությամբ մուս և գել է, կամ էլ չափից առավել խճճված սանրվածք է, արդյոք նա տպավորիչ կլինի՞ երեկույթին: Մինշանակ այո, բայց յուրաքանչյուր իրեն հարգող տղամարդ չի ցանկանա, որպեսզի  գլխին «հավաբնով» կինը նստի իր կողքին: Միակ պատճառը, որ կարող է տղամարդուն ստիպել նստել այդ կնոջ կողքին՝ կլինի հարցը «Ի՞նչն է այս ամենը պահում իր գլխին»:

Շատ կանայք, ովքեր մեծ հաջողություն ունեն տղամարդկանց շրջանում, գիտեն, որ նրանց դուր են գալիս երկար և առողջ տեսք ունեցող մազեր, այլ ոչ թե անբնական լաքապատված անահասկանալի սանրվածքները:

2. «Դիմակեները» երեսին

Զանազան տոնային կրեմները, որոնք օգտագործում են ժամանակակից կանայք, շատ էֆֆեյտիվ թաքցնում են մաշկային խնդիրները: Այնուամենայնիվ անհրաժեշտ է հիշել, որ այն պետք է օգտագործել զգուշորեն, որպեսզի չանցնել չափը, հակառակ դեպքում այն կարող է ունենալ բացասական էֆեկտ:

Չափից առավել կամ սխալ տոնային կրեմը կարող է հիշեցնել կավի շերտով պատված դիմակ: Ճիշտ օգտագործման դեպքում, ոչ ոք նույնիսկ չի հասկանա, որ դուք փորձում եք թաքցնել մաշկի թերությունները:

Տվյալ դեպքում «Որքան քիչ՝ այդքան լավ»:

3. Արեստական թարթիչներ

Հավանաբար ուշադրություն եք դարձրել այն կանանց, ովքեր չափից ավելի տուշ են օգտագործում, թարթիչնյերը կպչում են և ամեն թարթելուց սև փոշի է թափվում:

Այդ կանայք չեն հասկանում, որ դա գրավիչ չէ և ծիծաղելի է նայվում: Նրանք վստահ են, որ իրենց թարթիչները նմանվում են թռչնի թռիչքի և յուրաքանչյուր շարժումը շատ կանացի է:

Սակայն գործնականում հակառակն է:

Օգտագործեք որակով տուշ, որը շուտ է չորանում և չի տարածվում: Այն օգտագործելուց հետո մաքրեք մնացորդները: Տղամարդիկ սիրում են գեղեցիկ և արտահայտիչ աչքեր, այլ ոչ թե սև շրջանակները աչքերի տակ:

4. Չափից ավելի փայլի օգտագործումը

Եթե դուք պրոֆեսիոնալ դիմահարդար չեք, ճիշտ կլինի օգտագործեք անփայլ ստվերաներկ: Նրանք նայվում են բնական և կանացիություն հաղորդում կերպարին:

5. Դեղնած ատամնաշար և տհաճ հոտ բերանից

Դեղնած ատամնաշարը և տհաճ հոտը բերանից գրավիչ չէ երկու սեռի ներկայացուցիչների համար: Նման խնդիրներ ունենալու դեպքում, դուք պետք է հասկանաք, որ խնդիրը հավանաբար թաքնվում է բերանի վատ հիգիենայի պահպանման մեջ: Ինչպես նաև նման դեպքում անհրաժեշտ է նվազագույնի հասցնել՝ սուրճի, սև թեյի, կարմիր գինու, քաղցրավենիքի և ծխախոտի օգտագործումը:

Ամեն դեպքում անհրաժեշտ է դիմել մասնագետների՝ պարզելու, թե ինչն է հանդիսանում վատ հոտի պատճառները: Օգտագործեք սպիտակեցնող ատամի մածուկներ և ատամի թելեր, որպեսզի չամաչեք ժպտալիս:

6. Մարմնի խնամվածություն 

Տգեղ եղունգները, մազոտ ոտքերն ու թևատակերը հանդիսանում են հիմնական «վախեցնող» գործոնները:

Եթե Դուք չեք սիրում լողանալ և պահպանել հիգիենայի կանոնները, ապա մոռացեք սպիտակ ձիով ասպետի մասին, նա չի հասնի ձեզ քանի որ իրեն կվախեցնի հոտը, որը գալիս է ձեզանից:

Խնամվածության բացակայությունը չի կարող թաքցնել ոչ գեղեցիկ դիմահարդարումը և ոչ էլ գեղեցիկ հագուստը:

 7. Չոր կամ յուղոտ մաշկ

Տղամարդիկ նկատում են չափազանց չոր և յուղոտ մաշկի թերությունները, որը իրենց հետ է պահում: Ինչպես նաև դուք չեք կարողանա տղամարդուն գրավել ճաքճքած շուրթերով:

8. Հասարակական վայրերում պճնվելը

Տղամարդիկ հետաքրքրքված չեն, թե ինչպես է կինը իրեն հետևում լավ տեսք ունենալու համար: Դիմահարդարում արեք տանը և ամեն քայլափոխին այն ուղղելու կարիք չի լինի: Աղջիկը կամ կինը, որը ամեն արտացոլող մակերեսին նայում է իրեն առնվազն տարօրինակ տեսք ունի:

9. Մուգ շուրթեր

Շրթներկը լավ գործիք է շուրթերը ավելի գրավիչ և գեղեցիկ դարձնելու համար: Սակայն այս հարցում ևս զգուշավորություն է հարկավոր, քանի որ սխալ ընտրված շրթներկը կարող է ամեն ինչ փչացնել: Ընթրիքի գնալուց ընտրեք մատիտ, որի գույնը մոտ է ձեր շուրթերի բնական գույնին:

Մուգ գույնի շրթներկերը սովորաբար մնում են ատամների վրա և հավանաբար ձեր զրուցակցին դա տեսնելը այդքան էլ հաճելի չի լինի: Բացի այդ մի մոռացեք, որ մուգ գույնի շրթներկերը տարիքը ավելի մեծ են ցույց տալիս:

10. Չափից առավել օծանելիքի օգտագործումը

Օծանելիքի օգատգործման կանոնը. «որքան թանկ՝ այնքան քիչ»:

Օծանելիքի ոչ մեծ քանակություն  օգտագործեք պարանոցի և դաստակի հատվածում, դա   ձեր գեղեցկությանը հաճելի երանգ կտա:

Եղեք գեղեցիկ, խնամված և կանացի: Մի մոռացեք, տղամարդիկ ամեն ինչ նկատում են:

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Tesla-ն ներկայացրել է թռչող մեքենա Իրանը դատապարտել է Երուսաղեմում դեսպանատուն բացելու Կոլումբիայի որոշումը Գարեջրի և դեղագործական որոշ ապրանքների մատակարարման գծով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում 2027-ից պետք է ներառել նույնականացման նշանների տվյալները FT: ԱՄՆ-ը կարող է թուլացնել Ռուսաստանի և Իրանի «ստվերային նավատորմի» պատժամիջոցները՝ դիզելային վառելիքի գները նվազեցնելու համար Ֆինանսների նախարարության թեժ գծի հեռախոսահամարը ժամանակավորապես անհասանելի է Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներում Թեհրանն իր հրթիռների արտադրության և հավաքման մասերը տեղափոխում է ստորգետնյա հատված Բրեդլի Բարկոլան ճանաչվել է Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստ Իշխանությունները ձգտում են մենաշնորհել քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՎթար․ ջուր չի լինելու մինչեւ 21:00-ն ԵՄ-ին ինտեգրվել պատրաստվող իշխանությունը չի նախաձեռնում դեղերի ոլորտի եվրաինտեգրացում Համայնքային փոփոխությունները սկավում են այսօրվանից. «Ապրելու քվե» Ամոթ է, որ մեր աշակերտները կրթական մակարդակով զիջում են ադրբեջանցիներին․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստանը» ներկայանցում է մի ծրագիր, որով լուծում ենք դեղերի բարձր գների խնդիրը. Կարապետյան Մեր նպատակն է ունենալ մատչելի, որակյալ դեղեր և առողջ հասարակություն Ինչո՞ւ են ՀՀ-ում դեղերը շատ թանկ, մարդիկ չգիտեն՝ դե՞ղ գնել, թե՞ հաց, ինչպե՞ս խնդիրը լուծել Արարատում հայրն անզգուշաբար վրաերթի է ենթարկել իր 1.5 տարեկան աղջնակին․ նա մահացել է Ucom-ի աջակցությամբ Պարույր Սևակ համայնքում տեղադրվել է վայրի բնության մոնիթորինգի նոր ԱԲ տեսախցիկԲերենք Եվրոպայի լավագույն փորձը Հայաստան. Նարեկ Կարապետյան Գավառ և Գորիս համայնքների իմ ծանոթ, հարազատ մարդկանց խնդրում եմ կապի դուրս գա. Մենուա ՍողոմոնյանԵս կարծում եմ, որ Զելենսկու հետ ավելի բարդ է գործ ունենալ, քան Պուտինի. Թրամփ Սվետլանա Պետրոսյանի հետ քննարկեցինք գյուղատնտեսական հրատապ հարցեր. Հրայր Կամենդատյան Որդին հոր զենքով պատահաբար կրակել է ընկերոջ ուղղությամբ ու կյանքից զրկել Ուկրաինական թեմատիկան ԵՄ գագաթնաժողովում կարող է մղվել երկրորդ պլան. Politico Արարատի մարզում հայրը «Mercedes»-ով հետընթաց կատարելիս վրшերթի է ենթարկել իր 1.5 տարեկան աղջնակին․ բժիշկներն արձանագրել են մաhը Գազ չի լինի մինչև 18:00-ն․ հասցեներ Ի՞նչ եղանակ է սպասվում ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնագիտական ուղինԹրամփը Զելենսկուն համեմատել է թափառաշրջիկ կրկեսի հիմնադիր Բարնումի հետ Օրեգոնի տարրական դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով կա 4 զոհԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բшխվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավnրներ Բռնապետությունը չի կարող ունենալ բարոյականություն, իսկ ատելության վրա կառուցված հաղթանակը երբեք չի կարող վեհանձն լինել. Հրայր Կամենդատյան«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել են թվով 39 վարչական իրավախախտման դեպքեր Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան COP17. Երևանում մեկնարկում է Առաջնորդների գագաթնաժողովը ԵԼ․ «Արարատ-Արմենիա»-ն արտագնա խաղում զիջեց «Յագելոնիա»-ին Իրանի նախագահը ժամանել է Հայաստան Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հոկտեմբերի 16-ին, 19-ին, 21-ին, 22-ին, 23-ինԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմՆոյեմբերի 15-ից մարդատար մեքենաների համար ձմեռային անվադողերը պարտադիր են. ինչպես չվճարել 5 000 դրամ տուգանքը. 5 կանոն վարորդի համարՓոփոխությունների սկիզբը դրվելու է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՆիկոլ Փաշինյանը պետական դավաճա՞ն է․ Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյանը վախենո՞ւմ է Իլհամ Ալիևից. Գառնիկ ԴավթյանՄեր պարգևավճարներն ուղղում ենք Տիգրանաշենի զարգացմանը. ի տարբերություն Փաշինյանի՝ մենք ուզում ենք այն զարգացնել է, ոչ թե հանձնել․ ՖարմանյանԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՍիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել