Ռուս խաղաղապահները հաստատել են.Ասկերանի շրջանում ադրբեջանցիները կրակել են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
ՌԴ խաղաղապահներն արձանագրել են նոյեմբերի 12-ին Ասկերանի շրջանում ադրբեջանցիների կողմից հրադադարի ռեժիմի խախտումը:
«Նոյեմբերի 12-ին` ժամը 15.30-ին, ադրբեջանական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակ է բացվել տեղի բնակչի վրա, ով գյուղատնտեսական տեխնիկայի կիրառմամբ հողային աշխատանքներ էր կատարում Խրամորթից 1,8 կմ դեպի արևելք ընկած տարածքում», - «Փաստինֆո»-ի հաղորդմամբ` այս մասին նշվում է ՌԴ ՊՆ տեղեկագրոմ:։
Խաղաղապահներն արձանագրել են, որ գնդակոծության հետևանքով տեղի բնակիչներից մեկը թեթև վիրավորվել է, իսկ տեխնիկան`աննշան վնասվել է։
Տեղեկագրում նշվում է, փաստի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական կողմի հետ հետաքննություն է անցկացնում։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



