23-ամյա երիտասարդը, «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին է տեղափոխվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Նոյեմբերի 11-ին, ժամը 04.00-ին, ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Բագրատունյաց փողոցում հայտնաբերել և, զենք-զինամթերք ու թմրամիջոց պահելու և օգտագործելու հիմքով ձերբակալել, «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ՝ ոստիկանության Շենգավիթի բաժին են ներկայացրել Նոր Խարբերդ գյուղի բնակիչ 23-ամյա մի երիտասարդի: Այս մասին հայտնում է ՀՀ Ոստիկանությունը։
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են 0.29 գ դեղնականաչավուն զանգված և կաթուցիչ՝ 2,20 գ դեղնականաչավուն զանգվածով: Երիտասարդը սրահից ոստիկաններին է ներկայացրել լուսարձակիչ զենք՝ փամփուշտով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



