Խերսոնն Ուկրաինա է. Զելենսկին ժամանել է Խերսոն (լուսանկարներ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Խերսոն, որտեղից օրերս հետ էր քաշվել ռուսական զորքը: Նա իր թելեգրամյան ալիքում բազմաթիվ լուսանկարներ է հրապարկել՝ կից գրելով. «Խերսոնն Ուկրաինա է»:
Նշենք, որ քաղաքը 2022 թվականի մարտի 2-ից գտնվում էր ռուսական զորքի վերահսկողության տակ։
Հիշեցնենք, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն համաձայնել էր Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության հրամանատար Սերգեյ Սուրովիկինի՝ Խերսոնի մարզը Դնեպր գետի ձախ ափից պաշտպանելու առաջարկին։
«Համակողմանի գնահատելով իրադրությունը՝ առաջարկվում է պաշտպանությունն իրականացնել Դնեպրի ձախ ափից։ Հասկանում եմ, որ դա հեշտ որոշում չէ։ Միևնույն ժամանակ մենք պահպանում ենք ամենակարևորը՝ մեր զինծառայողների կյանքն ու զորախմբերի անվտանգությունը, որը գետի աջ ափին պահելը անհեռանկարային է։ Բացի այդ, ազատվում են միջոցներ և ուժեր, որոնք կարող են ակտիվ գործողությունների մասնակցել գործողության այլ ուղղություններով»,-ասել է Սուրովիկինը։
Հիշեցնենք, որ Խերսոնը գտնվում է Դնեպր գետի աջ ափին։