Երևան, 02.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իրանը վերջին մի քանի օրում 2-րդ բողոքի նոտան է հանձնել Ադրբեջանի դեսպանին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն կանչվել է երկրի ԱԳՆ՝ բողոքի նոտայի հանձնման համար։ Այս մասին նոյեմբերի 14-ին լրագրողներին հայտնել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանաանի Չաֆին, գրում է Regnum գործակալությունը։

«Ադրբեջանի Հանրապետության դեսպանին կանչել են, նրան բողոքի նոտա են տվել»,- ասել է Չաֆին։

Նրա խոսքով՝ դա արվել է Իրանում Ադրբեջանի մի շարք քաղաքացիների «հանցավոր» գործունեության հետ կապված։ Նա հայտարարել է, որ դեսպանին ներկայացվել են մեղադրանքները հաստատող ապացույցներ և փաստեր։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին Ադրբեջանը հայտարարել է, որ բացահայտել է «լրտեսական ցանց», որն իբր տեղեկատվություն է փոխանցել Իրանին։ Այս գործով հինգ մարդ է ձերբակալվել։

Նշենք, որ նոյեմբերի 11-ին, Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել էր Թեհրանում Ադրբեջանի դեսպանին՝ բողոքի նոտա հանձնելու այդ երկրի պաշտոնյաների և լրատվամիջոցների կողմից Իրանի դեմ իրականացվող քարոզչական արշավի կապակցությամբ։

Իրանի ԱԳՆ-ն իր խիստ բողոքն էր հայտնել ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների «ոչ բարեկամական արտահայտությունների» և այդ երկրի լրատվամիջոցների հակաիրանական արշավի կապակցությամբ՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել նման գործողությունները և ձեռնարկել արդյունավետ միջոցներ՝ կանխելու նման միտումի կրկնությունը։

Ադրբեջանի դեսպանը ափսոսանք էր հայտնել ստեղծված իրավիճակի համար և խոստացել Իրանի բողոքն անհապաղ փոխանցել Բաքվի իշխանություններին։

Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Նեդ Փրայսը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել էր Իրան-Ադրբեջան հարաբերություններին այն համատեքստում, որ վերջերս Թեհրանը հայտարարել էր, որ Իրանում ահաբեկչություն իրականացրած անձանցից մեկն Ադրբեջանի քաղաքացի է:

Լրագրողը հետաքրքրվել էր՝ արդյոք Միացյալ Նահանգները կկարողանա՞ կանգնել և պաշտպանել հարևան երկրներին, եթե Իրանը շարունակի իր հռետորաբանությունը նրանց դեմ։

«Աճող հռետորաբանություն կա նաև Իրանից դեպի հարևան երկրներ, ինչպիսին է Ադրբեջանը: Նրանք  սպառնում են վերջերս: Նրանք նաև մի հայտարարություն են արել՝ մեղադրելով Ադրբեջանին Իրանի տարածքում ահաբեկչություն իրականացնելու համար։ Կկարողանա՞ Միացյալ Նահանգները կանգնել և պաշտպանել այդ հարևան երկրներին, եթե Իրանը շարունակի իր հռետորաբանությունը նրանց դեմ», - հետաքրքրվել էր լրագրողը։

«Մենք շատ պարզ ասել ենք, որ Իրանը սպառնալիք է տարածաշրջանի համար: Մենք կշարունակենք կանգնել մեր գործընկերների կողքին, աջակցել նրանց և, ի վերջո, դիմակայել այն ապակայունացնող ազդեցությանը, որը ներկայացնում է Իրանը և իր տարածաշրջանում և գուցե դրանից դուրս», - ասել էր Փրայսը:

Կապան քաղաքում հրդեհ է բռնկվել արագ սննդի տաղավարում Հայտնիների հրապարակումները՝ Հունիսի 1-ի առթիվ Այս ընտրությունները ճակատագրական ընտրություններ են մեր երկրի ու ժողովրդի համար. Արտակ ԶաքարյանՓոքրիկ խմբակը չի հարգում մեր դատարանների որոշումները․ Դավիթ ՂազինյանԱյս ընտրությունները ազատության և փրկության մասին են․ Սամվել ԿարապետյանՄենք պետք է պահպանենք մեր ավանդական արժեքները․ Արամ ՎարդևանյանՀայհիդրոմետի տնօրենը գրում է Տավուշում զարգացնելու ենք տուրիզմը․ Սամվել ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը և Արարատ Միրզոյանը թեման պրիմիտիվացնում են․ մենք խոսում ենք երկաժամկետ դեմոգրաֆիական հիմնախնդրի մասին․ Կարպիս ՓաշոյանՍամվել Կարապետյանի հանդիպումը Տավուշի մարզի բնակիչների հետՀետախուզության նախազգուշացումները ռուսական հարվածների մասին մնում են ուժի մեջ․ Զելենսկի Հունիսի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 8-ին, 9-ին, 10-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Փոքրի խմբակին Արաբկիրը դեռ մերժել է 2021 թվականին․ Նարեկ ԿարապետյանՇատ արդյունավետ հեռախոսազանգ ունեցա Նեթանյահուի հետ․ Բեյրութ զnրքեր չեն գնա. Թրամփ Նա պատերազմ է հայտարարել մեր ժողովրդի դեմ․ Սամվել ԿարապետյանՈւժեղ Հայաստանում մեր երեխաներն ունենալու են անհոգ մանկություն․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստանը» կարողացել է կոտրել վախի մթնոլորտն ու համախմբել հազարավոր մարդկանց․ Ավետիք ՉալաբյանՈչ ոք չի հետևում․ միայն դու ես որոշում․ Գոհար ՂումաշյանՀիշո՞ւմ եք գոնե մեկ դեպք, երբ Փաշինյանը «ոչ» է ասել Ալիևին․ Նարեկ ԿարապետյանԼևոն Քոչարյան VS Ռոբերտ ՔոչարյանԱրտաշատում «Nissan Tiida»-ն բախվել է «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատարին․ կա վիրավոր Ադրբեջանը Հայաստանի տարածքները համարում է իր «պատմական հայրենիքը». միայն մենք կկասեցնենք 300,000 ադրբեջանցիների բնակեցման ծրագիրը. Սամվել ԿարապետյանՀայտնի է 2026 թ. «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության անցկացման նոր վայրն ու օրը Ղազախստանը դարձել է ռուսական օղու գլխավոր գնորդը Կեղծավորություն կլիներ ասել, թե կարող եմ մրցակցել Յամալի հետ․ Ռաֆինյա 13 տարեկանում կյանքից հեռացել է Արեն Քառյանը «Բոլորս միասին պետք է գնանք եվրոպական մեծ հաղթանակների հետևից, քանի որ ես տեսնում եմ թիմի պոտենցիալը, թիմը ընդունակ է ամեն ինչի». Սամվել ԿարապետյանՏհաճ հոտի պատճառով ինքնաթիռում ուղևորներ հոսպիտալացվել են Հունիսի 2-ից սահմանափակվում է Հայաստանից կորիզավոր մրգերի և խաղողի ներմուծումը․ Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողության դաշնային ծառայություն Նաիրի Հոխիկյանի տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմիցՖիդանը և Արաղչին քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները Արման Ծառուկյանը հայտնել է, թե երբ UFC-ն կհայտարարի իր հաջորդ մենամարտի մասին Գառնի գյուղում հրդեհ է բռնկվել 2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճանապարհինԵրեխաների պաշտպանության միջազգային օր․ Սամվել ԿարապետյանՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ փոխնախարարները խորհրդակցություն են անցկացրել 44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշել էր Նիկոլ Փաշինյանը, մոտեցավ Նարեկ ԿարապետյանինՄի շարք վայրերում գազ չի լինի հունիսի 2-ին «Լա Բոհեմ»՝ նվիրված Շառլ Ազնավուրին և «Տանգո»՝ պարային ներկայացում․ պրեմիերա՝ Պարոնյան թատրոնում «Փոքր Մհեր»․ առաջին AI լիամետրաժ մուլտֆիլմը՝ մեծ էկրանին Փարաքարում բախվել են «Range Rover»-ն ու «Volkswagen»-ը. կա զnհ Ուժեղ Հայաստան դաշինքը Արաբկիրում էՍամվել Կարապետյանի հարցազրույցը գերմանական հեղինակավոր լրատվամիջոցինՈւժեղ Հայաստան դաշինքը Արաբկիրում է Գողության դեպքեր․ 35-ամյա, 40-ամյա և 37-ամյա տղամարդիկ են հայտնաբերվել Վաղը շահագործման կհանձնվի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին Իրանն անմիջապես դադարեցնում է բանակցությունները ԱՄՆ-ի հետ՝ Լիբանանում մшրտական գործողությունների ակտիվացման պատճառով. Tasnim Մեկնարկում է բնակարանային ապահովման աջակցության նոր ծրագիր Տրոլեյբուսների հետ կապված նորություն կա «Յունիսպորտը»՝ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն