ԵՄ-ն ընդլայնել Է Իրանի դեմ պատժամիջոցները Ռուսաստանին իբր անօդաչու սարքեր մատակարարելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
ԵՄ-ն երկուշաբթի ընդլայնել է «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը խաթարելու համար» անձնական պատժամիջոցների ցուցակները՝ ավելացնելով Իրանի երկու քաղաքացիների եւ իրանական երկու կազմակերպություն՝ Ռուսաստանին իբր անօդաչու սարքեր մատակարարելու մեղադրանքներով, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հետեւում է ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակված փաստաթղթից:
Արևմուտքի երկրները պնդում են, որ Իրանն, իբր, ներկայումս անօդաչու սարքեր է մատակարարում Ռուսաստանին Ուկրաինայում ռազմական գործողությունների համար։ Մոսկվան եւ Թեհրանը նման մեղադրանքները հերքել են։ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը հայտարարել է, որ Թեհրանը ՌԴ-ին անօդաչու սարքեր է մատակարարել Ուկրաինայում հատուկ գործողության սկսվելուց մի քանի ամիս առաջ: