Լիտվան պնդում է` ԵՄ պատժամիջոցների ցուցակում պետք է նոր ռուսների ընդգրկել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Բրյուսելում ԵՄ երկրների ԱԳ նախարարների հանդիպումից առաջ Գաբրիելիուս Լանդսբերգիսը հայտարարել է, որ սպասում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների վերաբերյալ իր պետության առաջարկների պատասխանին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ Լիտվան շարունակում է սպասել հակառուսական պատժամիջոցների իններորդ փաթեթին։ Նա նաև անհամաձայնություն է հայտնել նրանց հետ, ովքեր վստահեցնում են, որ մարդիկ չեն մնացել, որոնց նկատմամբ կարող են նոր պատժամիջոցներ կիրառել։
«Լիտվան արդեն առաջարկել է իր ցուցակը մի քանի շաբաթ առաջ, մենք դեռ սպասում ենք եվրոպական կառույցների արձագանքին և պատժամիջոցների իններորդ փաթեթի առաջմղմանը»,- ասել է Լանդսբերգիսը։
Հոկտեմբերի 6-ին Եվրահանձնաժողովը հաստատել է պատժամիջոցների ութերորդ փաթեթը։ Հաղորդվել է նաև, որ ԵՄ երկրները քննարկում են հակառուսական պատժամիջոցների իններորդ փաթեթի ներդրումը։