Երևան, 27.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Միջազգային հանրությունը հաշվի է նստում միայն պայքարող պետությունների հետ. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Աշխարհում բազմաթիվ հակամարտություններ կան, որոնք պատմական, էթնիկ և կրոնական բնույթ ունեն։ Ընդ որում, դրանցից շատերը մինչ օրս շարունակում են մնալ չլուծված։ Եվ հատկանշական է, որ չնայած դրանց բնույթը տարբեր մեկնաբանությունների է արժանանում, բայց այդ հակամարտություններում ներառված պետությունները, որպես կանոն, ամեն կերպ փորձում են պաշտպանել իրենց շահերը մինչև վերջ։ Օրինակ՝ 1974 թվականի հուլիսի 20-ին Թուրքիան ներխուժեց Կիպրոս կղզի և օկուպացրեց Հյուսիսային Կիպրոսը։ Արդյունքում թուրքական ուժերը Հյուսիսային Կիպրոսից տարհանեցին հարյուր հազարավոր հույների և այն բնակեցրին թուրքերով, իսկ արդեն 1983 թվականին այստեղ հռչակեցին, այսպես կոչված, «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը»։

Եվ մինչև այժմ ոչ մի պետություն, բացի Թուրքիայից, չի ճանաչել այդ երկրի անկախությունը։ Բայց Անկարան դեմ է գնում ամբողջ աշխարհի կարծիքին և շարունակում է ամեն կերպ աջակցել Հյուսիսային Կիպրոսին։ Ավելին՝ Թուրքիան փորձում է իր ազդեցության տակ հայտնված երկրներին ևս քայլեր պարտադրել Հյուսիսային Կիպրոսի հետ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ։ Եվ պատահական չէ, որ օգոստոսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հատուկ ժեստ արեց՝ հանդիպելով Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական պետության նախագահ Էրսին Թաթարի հետ: Իսկ վերջերս էլ Հյուսիսային Կիպրոսին Թուրքական պետությունների կազմակերպությունում անգամ դիտորդի կարգավիճակ շնորհեցին։

Կարող էին, չէ՞, Անկարայում այնպիսի մոտեցում որգեդրել, թե միջազգային հանրությունը չի ճանաչում Հյուսիսային Կիպրոսի անկախությունը, ուրեմն իմաստ չկա պայքարելու։ Բայց հակառակն են անում՝ առաջ շարժվելով ոչ թե միջազգային հանրության օրակարգով, այլ Կիպրոսի թուրքական բնակչության շահերի պաշտպանության անվան տակ միջազգային հանրությանը թելադրելով իրենց օրակարգը։ Հետաքրքիրն այն է, որ նույն Թուրքիան ու Ադրբեջանը մեկ այլ հակամարտության դեպքում տրամագծորեն հակառակ դիրքորոշում են որդեգրում՝ փորձելով հասնել նրան, որ Հայաստանը հանդես չգա արցախահայության շահերի պաշտպանությամբ և ճանաչի Արցախը որպես Ադրբեջանի մաս։ Անկարային և Բաքվին անհանգստացնում է այն, որ Հայաստանը տարիներ շարունակ պայքարել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման համար, դրա համար էլ Արցախը կայացած պետական ինստիտուտներ ունի, որոնք գործում են։ Սակայն 2018 թվականի իշխանափոխությունից և հատկապես 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո «իրավիճակ է փոխվել»։

Իշխանության գալուց հետո Փաշինյանը ոչ թե պաշտպանում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը, այլ հայտարարում էր, թե ինքը լիազորված չէ բանակցելու, Արցախի ժողովրդի կողմից մանդատ չի ստացել, ուստի Ադրբեջանը պետք է Արցախի հետ խոսի։Այս նույն դիրքորոշումը նա որդեգրել է նաև այսօր՝ առաջ տանելով ուղիղ երկխոսության գաղափարը, բայց մի տարբերությամբ, որ հիմա միաժամանակ հայտարարում է, թե ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում։ Իր այսպիսի մոտեցումն արդարացնելու համար նա նշում է, թե 1991 թվականին ընդունված Ալմա-Աթայի հռչակագրով Հայաստանը և Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Այսինքն, ինքը չէ, որ ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում, այլ այդպես է եղել 1991 թվականից սկսած։ Բայց նա դրանով մանիպուլացնում է հանրությանը և դիտավորյալ անտեսում է, որ նախ՝ այդ հռչակագիրը Հայաստանը վավերացել է վերապահումներով՝ կապված Արցախի շահերի հետ, մյուս կողմից էլ՝ խնդիրը ոչ թե Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցն է, քանի որ Հայաստանը որևէ տարածքային հավակնություն չի ունեցել Ադրբեջանի նկատմամբ, այլ Արցախի ժողովրդի ինքորոշման իրավունքի ճանաչումը։ Ավելին, իր մոտեցումները հիմնավորելու համատեքստում Փաշինյանը նշում է, թե միջազգային հանրությունը կամ որևէ երկիր չի ճանաչել Արցախի անկախությունը, և Հայաստանը ևս չի ճանաչել։

Բայց նա միտումնավոր չի խոսում այն մասին, որ Հայաստանի օրակարգում մշտապես եղել է Արցախի անկախության միջազգային ճանաչման թեման, ավելին՝ միայն Հայաստանի վետոյի արդյունքում էր, որ 1996 թվականին Լեռնային Ղարաբաղի հատվածը դուրս մնաց քաղաքական դեկլարացիայից, և Բաքուն փորձում էր ազդել գերտերությունների վրա, որպեսզի Հայաստանի վրա ճնշում գործադրեն՝ վետոն հանելու համար: Հետաքրքրական է, որ ադրբեջանական սպառնալիքի ուժգնացմանը զուգահեռ Հայաստանը փորձել է կոնկրետ գործնական քայլեր ձեռնարկել Արցախի ճանաչման ուղղությամբ։ Օրինակ՝ 2016 թվականի մայիսի 5-ին կառավարության նիստի ժամանակ հավանություն տրվեց «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագծին: Սակայն գործող իշխանությունների օրակարգում Արցախի ճանաչման թեման չի եղել, իսկ այն կատարելու ամենապատեհ առիթները պատերազմի ընթացքում ադրբեջանական ագրեսիան էր ու հայության տեղահանումը։

Նույնիսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է ակնարկել այն մասին, որ պատերազմի ընթացքում Հայաստանը կարող էր ճանաչել Արցախը, բայց, չգիտես ինչու, չարեց դա։ Իսկ հիմա Արցախի ճանաչումն ընդհանրապես դուրս է եկել իշխանությունների օրակարգից, այսինքն՝ Փաշինյանն ու իր թիմն այլևս անիմաստ են համարում պայքարել՝ նշելով, թե միջազգային հանրությունն իրենց հորդորում է իջեցնել այդ հարցում նշաձողը։ Իսկ Ադրբեջանը պայքարում է Արցախի հայաթափման համար, դրա համար էլ հայտարարում է, թե ԼՂ հիմնախնդիրն այլևս լուծված է, իսկ նույն միջազգային հանրությունը Բաքվին չի հորդորում իջեցնել նշաձողը։ Թերևս խնդիրն այն է, որ միջազգային հանրությունը հաշվի է նստում միայն պայքարող ժողովուրդների և պետությունների հետ, իսկ ՀՀ իշխանությունները պայքարելու ցանկություն ագամ չունեն։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀԷՑ-ի բաժնետոմսերի վերաբերյալ վաղը նոր հանրային լսումներ կանցկացվենԹումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամի