Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ասում էր՝ մա՛մ ջան, ես եմ գալու քո մոտ. չթողեցին, բոլոր երազանքները կիսատ մնացին». ընտանիքը մինչև հիմա չգիտի, թե Արթուրն ինչպես ու երբ է զոհվել. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

 «Երբ Արթուրն իրեն հաճելի շրջապատում էր հայտնվում, աշխույժ էր, կատակասեր: Ցանկացած միջավայրում գիտեր՝ իրեն ինչպես պետք է պահեր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Աշխենը՝ 44-օրյա պատերազմում զոհված Արթուր Ասատրյանի մայրիկը: Նա Արթուրին ավելի հասուն տարիքում է լույս աշխարհ բերել, մեծ քույրիկը եղբորից մեծ է ինը տարով:

«Իմ զգացողություններն այլ էին, չեմ զգացել նաև, թե ինչպես է մեծացել: Երբեք չեմ ասել, թե խանութում, բակում կամ էլ այլ միջավայրում իրեն ինչպես պահի, կարծես այդպիսին էր ինքը ծնվել՝ զուսպ, հավաք, կազմակերպված: Երբեմն հայրիկն ասում էր՝ շատ խեղճ է: Բայց իրականում խեղճ չէր: Անգամ ուսուցչուհին մի անգամ ասաց՝ Արթուրը սեփական սահմանն ու կանոններն ունի, ով խախտում է դրանք, լավ չի լինում: Հասկացա՝ բնավորություն ունի»,-նշում է զրուցակիցս:

«Իսկ նկարները տեսե՞լ եք»,-հարցնում է Արթուրի մայրիկը: Դրական պատասխանից հետո արձագանքում՝«իմ գեղեցկադեմ տղան է»: «Իրեն միշտ ասել եմ՝ երբեք չհպարտանաս, որ արտաքնապես գեղեցիկ ես, կարևորը քո ներքին գեղեցկությունն է: Չէի պատկերացնի, որ իմ այս խոսքերը տպավորված կլինեին Արթուրիս մեջ: Իր բանակային ընկերը նրա զոհվելուց միայն մեկ տարի հետո մեր տուն եկավ, երևի չէր կարողանում գալ, տրամադրվել: Պատմեց, որ իմ խոսքերն Արթուրիս համար նշանաբանի պես են եղել: Այնպես չէ, որ որդուս չեմ ճանաչել, բայց բաներ կան, որ հիմա եմ բացահայտում: Իրեն միշտ ասում էի՝ անչափ հպարտ եմ, երբ փողոցում քո կողքով քայլում եմ»,-հավելում է տիկին Աշխենը:

Դպրոցում Արթուրը գերազանց է սովորել, ավագ դպրոցի տարիներին հաճախել է «Փոքրիկ Իշխան» կրթահամալիր, մայրիկն էլ նույն դպրոցում ուսուցչուհի է: «Դպրոցում անցկացվող որևէ միջոցառումից անմասն չէր մնում, թե՛ մանկապարտեզում, թե՛ դպրոցում ցանկացած միջոցառման ժամանակ արքայազն էր, նաև կազմակերպչական ջիղ ուներ: Չորս տարեկանից հաճախել էր Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց, հինգ տարեկանում արդեն Հայաստանի չեմպիոն էր: Իրեն միշտ մեծի պես էր պահում, երբեք չէր դժգոհում ու բողոքում որևէ դժվարությունից: Անում էր իրենից պահանջվող ցանկացած բան: Հետաքրքիր մի զգացողություն էր. երբ ավագ դպրոցում էր սովորում, սկզբում բոլորն ասում էին՝ ինչ սիրուն տղա ունես, մեկ ամիս հետո՝ ինչ խելացի տղա ունես: Սովորելու տարիներին օր չի եղել, որ չմոտենային ու գովեստի խոսքեր չասեին: Երբեմն անգամ միջնեկ աղջկաս ասում էի՝ այնքան են գովում, վախենում եմ աչքով տան»,-վերհիշում է նա:

Չնայած տարիքային տարբերությանը, Արթուրը յուրահատուկ կապ է ունեցել քույրիկների հետ՝ ջերմությունն ու ծիծաղն անպակաս էր իրենցից. «Խորհուրդներ կարող էր տալ ինձ ու քույրերին, ամեն մեկի հետ յուրովի էր շփվում, արդեն հստակ գիտեր, թե ինչ է ուզում: Ամեն տեղ լույս էր տալիս, մեր լուսավոր տղան էր» : Արթուրը 2019 թ.-ին է զորակոչվել բանակ և ծառայության ժամանակ իմացել, որ արդեն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանող է, չի հասցրել գեթ մեկ օր ուսանողական կյանքը վայելել: Քննությունները հանձնելուց մեկ շաբաթ հետո կանչել են զինկոմիսարիատ: Մայրիկն է Գյումրիում ծառայող որդուն հայտնել ուրախալի լուրը՝ ընդունվել ես: Վերհիշում է՝ «Հայոց լեզու», «Անգլերեն» և «Մաթեմատիկա» էր պարապում:

«Մաթեմատիկան ես էի պարապում, այդ տարի իր տարիքի դիմորդ չունեի: Շաբաթվա մեջ երեք օրվա փոխարեն մեկ օր էինք պարապում, ամեն անգամ մի բան խանգարում էր: Ասում էի՝ ինձ խայտառակ ես անելու»,-տիկին Աշխենի՝ հուզմունքից թռթռացող ձայնի մեջ ժպիտի թույլ նշույլներ եմ որսում, իսկ նա շարունակում է. «Ասաց՝ մա՛մ, ի՞նչ միավոր ստանամ, որ քեզ վատ չզգաս: Պատասխանեցի՝ գոնե 12 պիտի ստանաս: Արձագանքեց՝ դու ինչքա՞ն կուզես ստանամ: Քանի որ սիստեմատիկ չէինք պարապել, ասացի՝ գոնե 14 միավոր հավաքեիր: Այդ միավորն էլ ստացավ»,-ասում է մայրիկը և ափսոսում՝ որդին չհասցրեց հասկանալ, որ ավարտել է դպրոցը, ընդունվել համալսարան, ոչինչ չհասցրեց... Արթուրը հակատանկային դասակում էր ծառայում, սերժանտ էր, ֆագոտի հաշվարկի պատասխանատու:

Վեց ամիս Գյումրիում ծառայելուց հետո տեղափոխվել էր Արցախ. «Երբեք չէր պարծենում ունեցածով, ձեռք բերածով: Հայրիկն ասում էր՝ զենքի հետ մի նկար ուղարկիր, տեսնենք, այդպես էլ նկար չուղարկեց: Գլուխ գովել չէր սիրում»: Պատերազմից հետո ամիսներ շարունակ Արթուրն անհետ կորած է եղել: Մայրիկի խոսքով, այդ օրերին դարակներն անընդհատ դասավորում էր, բայց նամակներին ձեռք չէր տալիս: «Հետո որդուս մասունքները փոխանցեցին, փորձաքննության ուղարկեցինք, դա մեր վերջին հույսն էր, այն չէինք կորցնում, հրաշքի էինք սպասում: Բարկացած դարակը բացեցի ու սկսեցի նորից դասավորել: Աչքիս ընկավ մի թուղթ՝ «Նամակ թանկագին Ֆրունզ պապիկիս»: Խոսքն իմ հայրիկի մասին է, մահացել է, երբ Արթուրը 6 տարեկան էր: Բանակից նամակ էր գրել պապիկին՝ «գիտեմ, որ ինձ տեսնում ես, լսում, աղոտ քո տեսքն եմ հիշում ու քո կարդացած գիրքը, սիրում եմ քեզ շատ, հուսով եմ՝ հպարտ ես, որ ծառայում եմ»:

Ամիսներ հետո, երբ «Փոքրիկ Իշխանում» իր անունով դասասենյակ պիտի բացեին, մոտեցան ինձ ու ասացին՝ գիտե՞ս, որ Արթուրը դպրոցին նամակ է գրել: Չգիտեի: Հետո արդեն ընկերներն են պատմել, որ ծառայելու ընթացքում բոլորին նամակ է գրել ու ստիպել, որ իրենք էլ իրեն նամակով պատասխանեն: Դպրոցին ուղղված նամակը, որն ընթերցվեց իր անվան դասասենյակի բացման օրը, կարծես շնորհակալություն լիներ: Նամակը տվել էր իր մոտ Գյումրի այցի գնացած ընկերոջը և ասել՝ որևէ մեկին չտաս, կգա օրը և բոլորի ներկայությամբ այն կկարդաս: Եվ, փաստորեն, այդ օրը եկավ»,-ասում է մայրիկը:

Գյումրիում ծառայող որդուն ծնողները երկու անգամ այցի են գնացել: Տիկին Աշխենն ասում է՝ որպես լավ զինծառայողի՝ պատվո տախտակին իր նկարը փակցրել էին, մեդալ էր ստացել, որը մշտապես կրծքին էր կրում: «Բայց իրենից որևէ բան մեզ չի հասել: Ընկերը բլոկնոտ է նվիրել, որտեղ Արթուրն իր պատմվածքներն է գրել, դա էլ մեզ չի հասել: Մեզ իրենից ոչինչ չի հասել»: Սահուն կերպով հասնում ենք պատերազմի թեմային: «Հոկտեմբերի 27-ին զանգեց վերջին անգամ, մի քանի օր չէր զանգել, զայրանում էր, երբ լացելով էինք խոսում: Հոգնած ձայն ուներ, ասացի՝ հանգստացի, ի՞նչ իմանայի, որ վերջին անգամ եմ որդուս հետ խոսում: Մի երկու օր չզանգեց, մի կերպ կապվեցինք հրամանատարի հետ, ասաց՝ անհետ կորած է»:

Տիկին Աշխենը հիշում է նաև հոկտեմբերի 28-ին իրեն հայտնված նշանը. «Դպրոցում էի, հեռախոսը՝ սեղանին, էկրանը մի տեսակ լուսավորվեց՝ իմ ու Արթուրի նկարն էր: Գուցե տիեզերական ուժ էր, որն ինձ հասկացնում էր՝ վերջ...»: Մեր զրույցն ընդհատվում է արցունքներով ու լռությամբ: Մեկս լալիս է, մյուսս՝ լռում: Իսկ ի՞նչ ասես, բառարանում վաղուց արդեն համապատասխան բառեր չեն մնացել ցավի ու զայրույթի մասին պատմելու: «Արթուրիս փնտրելու ամիսներին աղջիկներս անընդհատ ասում էին՝ մի լացի, մեր ապերը ողջ է, կգա: Բայց չեկավ... Մի տարի անընդհատ ուխտի էի գնում, պատարագների մասնակցում: Բայց հիմա նախանձում եմ մարդկանց, որոնք իրենց հավատը չեն կորցրել: Իրեն ամեն ձև էի սպասում: Պատերազմի օրերին զանգում էր՝ մա՛մ ջան, մեր մոտ ամեն ինչ նորմալ է, ամուսնուս ասացի՝ կարո՞ղ է Արթուրը չգիտի, որ պատերազմ է, ինչո՞ւ է այսպես հանգիստ: Մի օր էլ իրեն ասացի՝ ծիտ լինեի, գայի մոտդ, պատասխանեց՝ մա՛մ ջան, ես եմ գալու քո մոտ: Ինքն ուզում էր գար, բայց չթողեցին, բոլոր երազանքները կիսատ մնացին: Շատ դժվար է»,այսպես ենք եզրափակում Արթուրի մասին մեր զրույցը, մինչդեռ այնքան ասելիք կա:

Ընտանիքը մինչև հիմա չգիտի, թե Արթուրն ինչպես ու երբ է զոհվել: Որպես մահվան օր նշել են նոյեմբերի 1-ը, իսկ գուցե հոկտեմբերի 28-ին է զոհվել: Տարբեր տեղեկությունների համաձայն, նրանց դիրքերը ռմբակոծել են: Ժպտերես, կենսուրախ, անթիվ երազանքներ ունեցող Արթուրի մասունքները պատերազմից մեկ տարի անց ամփոփվել են Եռաբլուրում: Հ. Գ. Արթուր Ասատրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներ⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ ՎարդևանյանՀամաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի ԳալյանինՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԵրբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ ՄիրզոյանԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՈ՞րն է այն ժամկետը, որում, եթե գերիները չվերադառնան, խաղաղությունը չկայանա, հրաժարական կտաք․ Սյուզաննա ԱվետիսյանԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԱդրբեջանը մեր աչքերի առջև դեգրադացվող պետություն է. Ավետիք ՉալաբյանԱրման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն ակնհայտ է. Մենուա ՍողոմոնյանՄի լղոզեք, կոնկրետ ասեք՝ ո՞վ է որոշում կայացնելու ԹՐԻՓՓ-ի մուտքի ու ելքի պահին. Ղահրամանյանը՝ ՓաշինյանինԱկբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն էՀերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ ՎարդանովԵկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՓաշինյա՛ն, հայի պատիվը չի՛ վաճառվում. Ուժեղ ՀայաստանՃապոնիան ոչ բարեկամական դիրքորոշում է զբաղեցնում Ռուսաստանի նկատմամբ, և դժվար թե հնարավոր լինի հույս դնել զիջումների վրա. Պեսկով Ակունք գյուղում մի քանի տոննա խոտի դեզ է այրվել. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը SAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնումՔաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ ԱՄՆ-ը մինչև 70 hրթիռ է ծախսել Իրանի մեկ hարվածը հետ մղելու համար. Wall Street Journal 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերինԿյանքից հեռացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը՝ Վիլհելմ Վլադիմիրի Կարապետյանը «Երասխի դուքսը». ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալիզմ, Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ. Էդգար ՂազարյանՀարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Թուրքիայի հետ երկաթուղով առևտրի իրականացումը երբեք չի բերելու կայծակնային փոփոխությունների. Հրայր ԿամենդատյանԹուրքիայի հետ հարաբերություններում չկան երաշխիքներ, որ 1915 թվականը նորից չի կրկնվի. Աննա ԿոստանյանԱրարատի մարզում՝ Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում, աշխատակիցներին ու 135 երեխաներին տարհանել են․ պատճառը մանկապարտեզում հայտնված օձերն են Պաշտպանել հայկական ժառանգությունը. Արցախի նախկին մշակույթի նախարարները դիմել են ՀՀ ԿԳՄՍՆ Բաքուն քիթը մտցնում է մեր ներքին գործերի մեջ, ինչը Հայաստանի իշխանության վարած ջայլամային քաղաքականության հետևանքն է․ Վաղինակ ՎարդանովՌուսաստանը երկու անգամ փորձել է Մոլդովայի օդային տարածքում հարձակվել իմ ինքնաթիռի վրա․ Զելենսկի Մեկը մյուսին հերթ չտալով՝ մեր քաղաքական «էլիտաները» հայտարարում են, որ իրենք հարցեր ունեն Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին․ Մհեր ԱվետիսյանԱՄՆ Պետդեպարտամենտը հորդորում է ամերիկացիներին վերանայել Սաուդյան Արաբիա կատարելիք ուղևորությունները Աշխարհում վառելիքային ճգնաժամ է սկսվել Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով Եթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասեք, կլինի՛ աղետալի պատերազմ․ Հայկ ՖարմանյանՀայտնի երգչուհուն ծեծի են ենթարկել նորաձևության ցուցադրության ժամանակ