Մարոկոն հույսը դնում է Սաուդյան Արաբիայի եւ Իրանի խելամտության վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄարոկոյի ԱԳՆ-ը հայտարարությամբ է հանդես եկել Սաուդյան Արաբիայում շիա հայտնի քարոզիչ շեյխ Նիմր ան-Նիմրի եւ Իրանի իշխանությունների արձագանքի հետ կապված:
Ինչպես նշված է հայտարարության մեջ, Մարոկոյի իշխանությունները հույս ունեն, որ սաուդյան եւ իրանական իշխանությունները թույլ չեն տա, որ հակամարտությունը տարածվի Մերձավոր Արեւելքի այլ երկրների վրա: Ռաբաթը ուշադրություն է հրավիրել այն մտահոգության վրա, որ «ներկայիս լարվածությունը մոտակա ժամերին եւ օրերին կարող է անկառավարելի ծավալներ ձեռք բերել»:
ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է, որ Ռաբաթը «հույսը դնում է սաուդյան եւ իրանցի ղեկավարների խելամտության վրա, որպեսզի ստեղծված իրավիճակը չտարածվի արդեն իսկ բազմաթիվ մարտահրավերների դիմակայող տարածաշրջանի այլ երկրների վրա», տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



