Ամերիկուհին կարողացել է երկվորյակներին ծնել տարբեր տարիներում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՄՆ-ի բնակչուհին կարողացել է երկվորյակներ ունենալ տարբեր տարիներում:
Ինչպես հաղորդում է «Վեստին», Սան Դիեգոյի ծննդատանը երկվորյակներ են ծնվել, որոնց ոչ միայն ծննդյան օրերը, այլեւ տարեթվերը չեն համընկնում: Հարցն այն է, որ նորածիններ Ջեյլին եւ Լուիսու Վալենսիան ծնվել են ամանորի գիշերը: Ջեյլինը հասցրել է ծնվել 2015-ի վերջին րոպեին, իսկ եղբայրը` երկու րոպե անց, արդեն 2016-ին:
Ծնողները ծննդաբերությունը նախատեսել էին մինչեւ հունվարի վերջը, սակայն երկվորյակների մոր մոտ բարդություններ էին առաջացել: Բժիշկները որոշել են, որ ծննդաբերությունը պիտի հնարավորինս արագ տեղի ունենա: Բարեբախտաբար երեխաներն առողջ են ծնվել` դառնալով վերջին նորածինները, որոնք ծնվել են հին տարում ու նաեւ նոր տարում առաջին ծնվածները:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



