Ֆրանսիան կշարունակի օգտակար երկխոսությունը Ռուսաստանի և Ուկրաինայի հետ. Մակրոն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Ֆրանսիան հավատարիմ կմնա Ռուսաստանի և Ուկրաինայի հետ օգտակար երկխոսությանը, որի նպատակն է հակամարտությունը դադարեցնել բանակցությունների միջոցով, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ինդոնեզիայի Բալի կղզում ավարտված G20-ի գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ֆրանսիան միշտ օգտակար դեր կխաղա և կշարունակի բանակցությունները Ուկրաինայի, ինչպես նաև Ռուսաստանի հետ»,- ասել է նա։
Ավելի վաղ Մակրոնն ասել էր, որ այժմ անհնար է պարզել Լեհաստանում հրթիռային միջադեպի մեղավորներին։
Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկիի հետ զրույցում նա աջակցել է Լեհաստանում հրթիռների ընկնելու մասին հաղորդագրությունների հետաքննությանը։
Մինչ այս ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինի գրաֆիկում Մակրոնի հետ հեռախոսազրույց դեռ չկա։