Ստեփանակերտում մեկնարկել են նոր բազմաբնակարան շենքի կառուցման աշխատանքները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Ստեփանակերտի Առաքելյան փողոցում՝ նախկին 6-րդ դպրոցի վերակառուցված շենքերի հարևանությամբ, մեկնարկել է նոր բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման աշխատանքները։
Արցախի քաղաքաշինության նախարարությունից հայտնում են, որ ըստ նախագծի՝ բնակելի շենքը կլինի հինգհարկանի՝ բաղկացած 40 բնակարանից, որից 22-ը կլինեն երկու սենյականոց, իսկ 18-ը՝ երեք սենյականոց։
Աշխատանքները մեկնարկել են ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսին։
Շինարարությունն իրականացվում է «Շին-Վեր Պլյուս» ՍՊ ընկերության կողմից՝ ԱՀ ներդրումային հիմնադրամի հետ համատեղ ծրագրով։ Տեխնիկական հսկողությունն իրականացնում է Արցախի քաղաքաշինության նախարարությունը։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



