Սաուդյան Արաբիան եւ Իրանը վստահեցրել են Ավստրիային, որ շահագրգռված չեն լարվածության հետագա աճով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍաուդյան Արաբիայի եւ Իրանի արտգործնախարարներ Ադել ալ-Ջուբեյրը եւ Ջավադ Զարիֆը Ավստրիայի իրենց գործընկերոջ՝ Սեբաստիան Կուրցի հետ զրույցում վստահեցրել են, որ իրենց երկրները հետաքրքրված չեն շիա քարոզիչ շեյխ Նիմր ան-Նիմրի մահապատժից հետո առաջացած լարվածության հետագա աճով:Այս ամսին հաղորդում է Reuters գործակալությունը:
Կուրցն իր հերթին կողմերին երկխոսության կոչ է արել:
Նիմր ան-Նիմրը մահապատժի է ենթարկվել շաբաթ Սաուդյան Արաբիայում: Նա ձերբակալվել էր 2012թ. Հուլիսին զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանքով: Շաբաթ գիշեր Թեհրանում մի խումբ ցուցարարներ ներխուժել էին Սաուդյան Արաբիայի դեսպանատան տարածք, 40 մարդ ձերբակալվել էր:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



