Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Էրդողանի անկման հեռանկարներն ու թուրքական հավակնությունների գույնզգույն «ներկապնակը». «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ներկայում աշխարհաքաղաքական շեշտակի փոփոխություններ են տեղի ունենում։ Դրա շրջանակներում որոշ տարածաշրջանային խաղացողներ սկսել են շատ ավելի մեծ դերակատարություն ունենալ միջազգային հարաբերություններում։ Դրանցից մեկը Թուրքիան է։ Տասնամյակներ կամ նույնիսկ տարիներ առաջ դժվար էր պատկերացնել, որ թուրքական պետությունը կարող է այնքան հզորանալ, որ ի վիճակի լինի իր ազդեցությունը տարածել իր հարևան երկրներում, անգամ ներթափանցել այլ տարածաշրջաններ։ Պետք է նաև նկատի ունենալ, որ Թուրքիայի ունեցած ներուժը նրան արդեն իսկ հնարավորություն է տալիս մահմեդական աշխարհում առաջատարի կամ հեգեմոնի հավակնություններ ունենալ, որի արդյունքում այդ երկրի շահերը բախվում են այլ մահմեդական պետությունների՝ մասնավորապես մահմեդական աշխարհում մեծ դերակատարում ունեցող Սաուդյան Արաբիայի և Իրանի շահերի հետ։

Միևնույն ժամանակ, Թուրքիան հետևողական քայլեր է ձեռնարկում պանթուրքական ծրագրերի կյանքի կոչման հարցում և այս ուղղությամբ նույնիսկ որոշակի հաջողություններ է գրանցել։ Օրինակ՝ անցյալ տարի Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդը (Թուրքական խորհուրդը) վերակազմավորվեց որպես Թյուրքական պետությունների կազմակերպություն։ Իսկ այս տարի արդեն այդ կազմակերպության շրջանակներում քննարկման առարկա են դառնում այնպիսի խոշոր նախագծեր, ինչպես, օրինակ՝ Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին, որը հայտնի է որպես Միջին միջանցք (Middle Corridor): Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունները և Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցները լայն հնարավորություններ են բացել այս ծրագրի իրականացման համար, որը Չինաստանը Եվրոպայի հետ կապող երկաթուղային բեռնափոխադրումների և լաստանավային համակարգ է։

Մյուս կողմից՝ Թուրքիան անմիջականորեն ներգրավված է մի շարք հակամարտություններում՝ մասնավորապես Սիրիայում, Իրաքում, Լիբիայում և Արցախում։ Իսկ այս հակամարտություններում ներգրավվածությունը դիտարկվում է որպես թուրքական ազդեցությունը տարածելու լծակ։ Պարզ է, որ Թուրքիան ձգտում է վերականգնել Օսմանյան Կայսրության նախկին փառքը, սակայն միջազգային արենայում այդպիսի ամբիցիաներ ներկայացնելու համար միայն բարենպաստ աշխարհագրական դիրքը բավարար չէ, այդ երկիրը պետք է ունենա շատ մեծ ռեսուրսային բազա, ինչպես նաև տնտեսական ու տեխնոլոգիական շատ բարձր զարգացածության մակարդակ, ինչը թուրքական պետությունը չունի։ Ուստի, դրա արդյունքում է, որ, միջազգային հարաբերություններում կարևոր դերակատարի հայտ ներկայացնելու հետ մեկտեղ, Թուրքիան բախվում է ներքին խնդիրների՝ մասնավորապես թուրքական արժույթը արժեզրկման նորանոր ռեկորդներ է սահմանում, իսկ գնաճը չի դադարում։ Բնականաբար, տնտեսական այսպիսի պայմաններն իրենց ազդեցությունն են ունենում նաև հանրային տրամադրությունների վրա։

Իսկ քաղաքացիների դժգոհությունները մեծ նշանակություն կարող են ունենալ հաջորդ տարի սպասվող խորհրդարանական և նախագահական ընտրությունների արդյունքների վրա։ 2023 թվականը թուրքական քաղաքականության մեջ խորհրդանշական իմաստ ունի, քանի որ լրանում է Թուրքիայի Հանրապետության 100-ամյակը, իսկ Էրդողանը փորձում է թուրքական հասարակությանը ցույց տալ, թե որպես առաջնորդ ինքը գերազանցել է իրենց հանրապետության հիմնադիր Աթաթուրքին, քանի որ Թուրքիան իր օրոք մեծ հաջողություններ է գրանցել և ընդլայնել է իր ազդեցությունը։ Սակայն տնտեսական դժվարությունների հետ մեկտեղ թուրքական հանրային տրամադրությունների վրա ազդում են նաև Էրդողանի վարչակարգի քաղաքական հետապնդումները, ընդդիմադիրների, մամուլի նկատմամբ դաժան ճնշումներն ու խոսքի ազատության սահմանափակումները։ Այս հանգամանքով է նաև պայմանավորված, որ Էրդողանի վարկանիշն ընկնում է։ Տարբեր գնահատականների համաձայն, նրա վարկանիշը 30 տոկոսի սահմաններում է։

Եվ դա առիթ է տալիս այնպիսի քննարկումների, որ հաջորդ տարվա ընտրություններում գործող նախագահը կարող է պարտվել, իսկ նրա հիմնական մրցակիցներից է Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչ, Ստամբուլի գործող քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, որը կարող է իր շուրջը միավորել այլ ընդդիմադիր ուժերի և հաջողություն գրանցել։ Ըստ այդմ, պատահական չէ, որ հիմիկվանից Էրդողանը մի կողմից գործի է դրել ճնշումների գործելակերպը, քանի որ Թուրքիայի դատախազությունը սկսել է պահանջել ազատազրկել և քաղաքական գործունեության իրավունքից զրկել Իմամօղլուին, իսկ մյուս կողմից էլ իր իշխանության վարկանիշը բարձրացնելու համար դիմում է նոր ավանտյուրաների՝ թուրքական հանրությանը մեկը մյուսին հետևող «հաղթանակներով» կերակրելու համար։ Իսկ այդ արկածախնդրությունները կարող են լինել նաև ռազմական նոր ներխուժումների կամ օպերացիաների տեսքով։

Հաշվի առնելով առկա փորձը՝ պետք է նկատի ունենալ, որ այդպիսի գործողությունների ուղղությունները կարող են լինել Սիրիան, Իրաքը, Լիբիան, ինչու չէ՝ նաև Հարավային Կովկասը։ Ուստի, բացառված չէ՝ Արցախում ևս նոր էսկալացիա հրահրվի, որի ընթացքում Թուրքիան կարող է կրկին ներգրավել վարձկան ահաբեկիչներին։ Իսկ ի՞նչ տեղի կունենա, եթե հաջորդ տարի Էրդողանը չվերընտրվի։ Թերևս հնարավոր է Թուրքիայի ներքաղաքական մթնոլորտը թեժանա կամ Թուրքիայի արտաքին քաղաքականության ուղեծրում որոշակի փոփոխություններ տեղի ունենան։ Օրինակ՝ Անկարան կարող է ավելի շատ թեքվել դեպի Արևմուտք, որին հիմա Էրդողանը մեղադրում է իրեն տապալելու փորձերի մեջ, հնարավոր են որոշակի փոփոխություններ հարևանների հետ հարաբերություններում, բայց, ընդհանուր առմամբ, այդ երկրի ընդհանուր քաղաքական գծի մեջ մեծ փոփոխություններ դժվար թե տեղի ունենան։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է