Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին Twitter-ում գրել է Վլադիմիր Զելենսկին։
«Ողջունեցի հացահատիկային գործարքի շարունակությունը։ Շնորհակալություն հայտնեցի մեր #GrainFromUkraine նախաձեռնությանը աջակցելու համար։ Վստահեցրի, որ Ուկրաինան կմնա պարենային կայունության երաշխավորը։ Քննարկեցինք նաեւ էներգետիկ համագործակցությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նաեւ այսօր Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հաղորդվում է, որ առաջնորդները քննարկել են հացահատիկային գործարքի շարունակությունը, ինչպես նաեւ գազի տարանցման միասնական կենտրոնի ստեղծումը։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել էր հացահատիկային գործարքի երկարաձգումը120 օրով։ Համաձայնագիրն արդեն թույլ է տվել Ուկրաինայից 11 մլն տոննա պարենամթերք ուղարկել։