Ռուբեն Վարդանյանի հանդեպ Ալիևի հարվածներն ուղղված են ՌԴ-ին, Բաքուն հակառուսական արշավ է սկսել. Դավիթ Բաբայան
ՔԱՂԱՔԱԿԱՆՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Ռուբեն Վարդանյանի հանդեպ Ադրբեջանի հարվածները պետք է դիտարկել ՌԴ-ի դեմ, Ալիևի խոսքերն իրականությանը չեն համապատասխանում, քանի որ իրենց պետական քաղաքականության կարևորագույն ուղղությունների մի մասն է ՌԴ-ին հարվածելը, իհարկե, նրանք պետական մակարդակով ոչինչ չեն ասում, բայց առանձին գործիչների վերլուծաբանների միջոցով հակառուսական մեծ արշավ են սկսել:
Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, որ պատրաստ է խոսել ԼՂ-ում ապրող հայերի հետ, բայց ոչ այնպիսի մարդկանց հետ, ինչպիսին Ռուբեն Վարդանյանն է, նա ուղարկվել է շատ հստակ օրակարգով։
Բաբայանի խոսքերով, ՌԴ-ի հետ որևէ գաղտնի օրակարգ չկա, ՌԴ-ն կողմ է, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորվեն, միաժամանակ հասկանալով, որ Արցախի հարցը հիմա բարդ է լուծել, այն պետք է թողնել ապագային, Ադրբեջանն էլ փորձում է առիթից օգտվել, բայց այս մոտեցումը պետք է սկզբունքային լինի մեզ համար:
Անդրադառնալով Ալիևի այն հայտարարությանը, որ Բաքվի համար անընդունելի է, որ խաղաղության պայմանագրում նշվի ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը, Դավիթ Բաբայանը նշեց, որ Ալիևը շատ բան կարող է ասել, եթե ՀՀ-ն ընդունի նրանց ասածը, ապա մենք, որպես ժողովուրդ, կդադարենք գոյություն ունենալ, պետք է այս հարցում սկզբունքորեն պաշտպանենք մեր շահը:

1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր