Միակ բանը, որը հայերն անում են հանճարեղ և անթերի՝ իմիտացիան է. Կարեն Քոչարյան
ՔԱՂԱՔԱԿԱՆԿարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ՄԻԱԿ բանը, որը հայերն անում են հանճարեղ և անթերի՝ ԻՄԻՏԱՑԻԱՆ Է:
Տեսեք, ՀՀ իշխանություններն իմիտացիա են անում, որ պետություն են ղեկավարում
Ընդդիմությունն իմիտացիա է անում, որ պայքարում է իշխանությունների դեմ
Հասարակությունն իմիտացիա է անում, որ ապրում և արարում է:
Ուժային կառույցներն իմիտացիա են անում, որ անվտանգություն են ապահովում
Դատախազությունը, դատարանները արդարադատության իմիտացիան են ապահովում
Քննչական ու հակակոռուպցիոն մարմինները՝ «քյաբաբ առ քյաբաբ» վերադարձի իմիտացիան:
Օլիգարխները՝ բարեգործության և օրինապաշտության իմիտացիայի էտալոններ են
ԶԼՄ-ները՝ լրատվություն տրամադրելու իմիտացիա են անում:
ԲՈՒՀԵՐԻ իմիտացիան դեռ խորհրդային ժամանակահատվածից է գալիս
Քաղաքապետարանն այնքան է իմիտացիայով զբաղվել, որ մետրոյի նոր կայարանով արդեն երազախաբ է լինում:
Դե տիեզերական ծրագրերի, գյուղատնտեսության, ֆուտբոլի և այլ անիմաստ բաների իմիտացիայի մասին արդեն գիտեն անգամ բոլոր «հպարտ» քաղաքացիները:
Միակ բանը, որ իմիտացիա չէ և շատ բնական է ստացվում մեզ մոտ՝ ուտելն ու բնական կարիքները հոգալն է:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



