ԱԳ նախարարի տեղակալը Իրանում ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է նաև ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
Կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև վերջին շրջանի ակտիվ փոխգործակցության, ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի, քաղաքական, առևտրատնտեսական և տարածաշրջանային անվտանգության ապահովման, բազմակողմ հարթակներում համագործակցության մի շարք հարցեր։
Երկկողմ առևտրատնտեսական նախագծերի իրականացման և հնարավոր այլ ոլորտներում փոխշահավետ գործակցության շուրջ մտքեր են փոխանակվել նաև ԻԻՀ ԱԳ նախարարի տնտեսական հարցերով տեղակալ Մեհդի Սաֆարիի հետ։
Խորհրդակցությունների ժամանակ Մնացական Սաֆարյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները: