Մեր ազգային լեգենդները Արցախյան ազատամարտի դաշտերում էին. Աշոտյան
ԲԼՈԳԱրմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այն, ինչին հանգեցրեց դավադիր, ստահակ եւ պիղծ խունտայի կառավարումը, ոչ միայն ռազմաքաղաքական ֆիասկո է, ոչ միայն այլեւս չսպիացող անձնական ողբերգություններ, ոչ միայն աշխարհաքաղաքական դեֆոլտ։
Սա նաեւ քաղաքակրթական կոլլապս է, ինքնության շոկ։
Երրորդ Հանրապետության ողջ «ԵՍ»-ը կառուցված էր Արցախյան շարժման շուրջ։
Հանրապետության ակունքներն Արցախյան հողի մեջ էին։
Մեր ազգային լեգենդները Արցախյան ազատամարտի դաշտերում էին։
Մենք Հանրապետություն էինք Արցախով։
Մեր Ազգային արժանապատվության շաղախն էր Արցախը։
Եվ մենք կորցրեցինք մեր հավաքական «ԵՍ»-ը։
Այսօր հայոց պետականության նոր «ԵՍ» սինթեզելը կենսական հրամայական է։ Այդ վերաիմաստավորված բովանդակությունը պարտվողական, կոլաբորացիոնիստ եւ ամորձահատված քաղաքական, մտավորական եւ հանրային շրջանակները երկնել չեն կարող։
Եվ այս հարցը շատ ավելին է, քան պարզապես «Շուշիի ողբ» ստեղծել կամ «Թաղավարտի քսան օր» գրելը։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



