Իրանը «Ֆորդո» օբյեկտում սկսել է 60% մաքրության ուրանի հարստացումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի որոշման՝ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը «Ֆորդո» օբյեկտում սկսել է 60% մաքրության ուրանի հարստացումը։
Այս մասին տեղեկացնում է Mehr գործակալությունը՝ հիշեցնելով, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհուրդը հինգշաբթի հավանություն է տվել հակաիրանական բանաձևին և խնդրել է Թեհրանին համագործակցել այս միջազգային կառույցի հետ՝ կապված «Իրանի երեք չհայտարարված վայրերում ուրանի մասնիկների հայտնաբերման» վերաբերյալ հայտարարության հետ։
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդում Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ձեռնարկված քայլը որակել է որպես «ոչ կառուցողական» և ասել, որ գործակալության դիրքը կրկին քաղաքական չարաշահման է ենթարկվել, և Իրանը փոխադարձ միջոցներ կձեռնարկի։
Ի պատասխան Կառավարիչների խորհրդի որոշման՝ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը հայտարարել է կազմակերպության ձեռնարկած միջոցառումների մասին։